Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 94 բառահոդված (էջ 9/10)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 719, սյունակ 1 Էջ 719
ՏԱՂՏԱՊԵԼ «նեղել, չարչարել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունի տաղտ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաղտտապիլ, տաղտկապիլ
Տե՛ս նաեւ
Էջ 719, սյունակ 1 Էջ 719
ՏԱՂՏԵԼ «շարժել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
տղտել-ի սխալագրությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտաղտելի
Տե՛ս նաեւ
Էջ 726, սյունակ 1 Էջ 726
ՏԵՂԵԱԿ -ի, -աց «տեղյակ, հմուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «նշան բռնել, նպատակադրվել»
որտեղից նաեւ տող, տաղ բառերը (տե՛ս)։ Հազիվ թե կապ ունենա տեղի բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տեղեկանալ, տեղեկութիւն, անտեղեակ, բազմատեղեակ, տեղեկագիր, տեղեկատու, լաւատեղեակ
Տե՛ս նաեւ
Էջ 728, սյունակ 1 Էջ 728
ՏԻ II (ուշ՝ -ոյ, այլեւ տից, տիաւք) «տարիք, հասակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dā(i)- «բաժանել» (անմիջական նախաձեւ՝ *dī-to-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտի, նորատիք, անտիութիւն, բազմատի, համատիք, մատաղատի, դեռատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
zīt
գ.
Zeit
հ. անգլ.
tīd
«ժամանակ, ժամանակաշրջան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 403
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՂԵԼ «շարժել, հուզել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «երերալ, տատանուել» (անմիջական նախաձեւ՝ *dēl- *del-)
արմատից, որից, թերեւս, նաեւ տաղտուկ։ Աճառեանը (ՀԱԲ 4, 413-414) համեմատում է հուն. δενδίλλω «բազմաշանակ նայել, աչքով անել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տղութիւն, տղելութիւն, տղել, տղեցուցանել, անտիղ, անտղելի, տնտղել, անտղաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117; Աճ. ՀԱԲ 413-414
Էջ 731, սյունակ 1 Էջ 731
ՏՂՈՒԿ «ջրային փոքրիկ որդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «կաթել»
կապ ունի հնդեւրոպական *del- «կաթել» արմատի հետ, որից նաեւ տեղ «անձրեւ», տաղ «արտաթորանք»
Տե՛ս նաեւ
Էջ 732, սյունակ 1 Էջ 732
ՏՈՂ I (ուղ՝ -ի) «տող, ուղիղ շարք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del- «նշան բռնել, հաշուել» (անմիջական նախաձեւ՝ *dol-)
Աճառեանը (ՀԱԲ 4, 418), նկատի ունենալով քարթուելական զուգահեռները (հմմտ. վրաց. toli «հաւասար, նման, հասակակից»), բխեցնում է ուրարտերէնից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տողել, տողան, տողանի, տողաբուն, շղթայատող, մարգարտատող, տողաշար, երկտող, քառատող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
tel
«թիւ, խօսք»
հայ.
տաղ
Մատենագիտություն
Pok. IEW 193; Աճ. ՀԱԲ 418
Էջ 750, սյունակ 1 Էջ 750
ՈՒՆՋ III «մուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sendhro- «թանձրացած, քարացած հեղուկ» (անմիջական նախաձեւ՝ *sondhio-) *sondhio->ունջ
հնդեւրոպական *sendhro- «թանձրացած, քարացած հեղուկ» նախաձեւի հետ, որից հ. խղ. sindr «մետաղի խարամ», նորվ. sinkla «սառցապատվել» (*sondhio->ունջ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խղ.
sindr
«մետաղի խարամ»
նորվ.
sinkla
«սառցապատվել»
Էջ 774, սյունակ 1 Էջ 774
ՔԱՂԿՈՒԼԻԲԱՆՈՆ «մի տեսակ մետաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χαλκολίβανον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 544
Էջ 776, սյունակ 1 Էջ 776
ՔԱՆՔԱՐ (-n, -ի, -աց) «մի կշռաչափ՝ 333 գրամ, շնորհ, օժտվածություն, տաղանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. kakkarā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քանքարավոր, քանքարագերծել, երկաքանքար
Մատենագիտություն
H. AG 319; Աճ. ՀԱԲ 553