Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՍՊԱՆՏ
«սպիտակ մանանեխ, sinapis album»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ispand
փոխատու լեզու՝ արաբ. asfand
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 272
ԱՍՊԱՏԱԿ
-ի, -աց
«հեծարշաւ, հեծարշաւող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *asp(a)taka-
Փոխառութիւն իրանական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասպատակաւոր,
ասպատակել,
(յ)ասպատակի,
դիրասպատակ,
ծովասպատակ,
ձիասպատակ
Մատենագիտություն
H. AG 108;
Աճ. ՀԱԲ 273
ԱՍՊԵՏ
(-ի, -աց)
«ձիաւոր ազնուական, հեծեալ իշխանաւոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *aspapati
«ձիատէր, ձիապետ»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` *aspapati < *aspati «ձիատէր, ձիապետ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասպետութիւն,
ասպետաբար,
ասպետական,
ասպետօրէն
Մատենագիտություն
H. AG 109;
Աճ. ՀԱԲ 274
ԱՍՏԱԿՈՍ
«խեցգետին»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀστακός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
ԱՍՐ
(-աւ, -սու, -սունց, -սրոց, -սերբ)
«բուրդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pek'u-
«բուրդ, ոչխար, անասուն»
(անմիջական նախաձեւ՝ *pok'u-)
«բուրդ, ոչխար, անասուն» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասուեայ,
ասուի,
ասուեղ,
ասրեայ,
ասրաբեր,
ասրեղէն,
ասրավաճառ,
ասուեակ,
ասուեղէն,
ասրատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pásu
«անասուն»
գոթ.
faihu
«ունեցվածք, կարողություն»
Մատենագիտություն
H. AG 421;
Աճ. ՀԱԲ 282-283
ԱՏԱԿ
«կարող, ընդունակ, ձեռնհաս, ի վիճակի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *atāk
իրանական աղբիւրից՝ *atāk < *ātavaka < *atitavaka:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատակել,
ատիկել,
անատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
attūk
մանիք մ. պ.
δwy
«կարող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284
ԱՏԱՂՁ
«շինանյութ, փայտանյութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *del-
«ճեղքել, տաշել»
(անմիջական նախաձեւ՝ *dlg'h-)
«ճեղքել, տաշել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատաղձագործ,
ատաղձարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
սերբ.
dlaga
«ոսկոր կապելու տախտակ»
լեհ. բրբ.
dlozka
«տախտակամած»
հ. անգլ.
telga
«ճյուղ, ոստ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 284-285;
Ջահ. ՀԼՊ 118
ԱՏԱՄՆ
(-ան, -ունք)
«ատամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ed-
«ուտել»
(անմիջական նախաձեւ՝ *ədnt-mn-)
«ուտել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատամացել,
ատամացի,
ատամահան,
ատամնաբափ,
ատամնափխիլ,
ատամնառու,
ատամնատակ,
ատամնացաւ,
ատամնաւոր,
ատամնաբոյժ,
ատամնաբուժարան,
ատամնափորիչ,
անատամ,
եռատամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dan
հյց.
dantam
հուն.
odous, -ontos
լատ.
dens, -tis
բրետ.
dant
«ատամ»
Մատենագիտություն
H. AG 422;
Աճ. ՀԱԲ 285-286;
Pok. IEW 289
ԱՐԱՑ
«հայկական տոմարի 6-րդ ամիս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է ինչ-որ ար- արմատից՝ հգն. սեռ. -աց վերջավորությամբ: Կասկածելի է կապը ուրարտական Araza դիցանվան հետ
ԱՐԱՒՏ
«արոտ, արածելու խոտ եւ դաշտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«տորորել, շփել, շփելով մաշել, ծակել»
(անմիջական նախաձեւ՝ *trəg'-)
*g'-ի տ արտացոլմամբ (հմմտ. *ag'ro- > արտ, *g'əlou-> տալ «տագերկին» եւ այլն) եւ ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ)
ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ, ինչպես՝ մաւտ (մատչիլ) եւ յաւտ (յատանել) բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաւտակից,
արաւտական,
արաւտատեղի,
արաւտաբոյծ,
արաւտանալ,
խաշնարաւտ,
պաճարարաւտ,
պարարտարաւտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρωφω
«ուտել (հում բան), կրծել»
թոխ. ԱԲ
trāsk
«որոճալ»
հայ.
արածել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։