Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 206 բառահոդված (էջ 9/21)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒԾԱԿ «մի տեսակ փշաքեղ»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե կայծուկ (բրբ. կիծուկ) բառի տարբերակը չէ, ապա պետք է առանձնացնել -ակ վերջածանցը եւ կուծ-ը կապել կոծոծ, կոծիկ բառերի կոծ-ի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
Տե՛ս նաեւ
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍԱՊԻԼ «կծկվել, կուչ գալ (օձի մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gud-) + -ապ հին վերջածանց
արմատից (+ -ապ հին վերջածանց)
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ.
kyta
«սապատ, ուռած ծալք»
հ. վ. գ.
kauzen (= kauern)
«կծկվել, պպզել»
Էջ 434, սյունակ 1 Էջ 434
ԿՐ(Ի)ԱՅ (կիրիայ, կիրայ) «կրիայ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gūrati-) *-ro վերջածանցով
որտեղից նաեւ` հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ»: Աճառյանը բխեցնում է անմիջապես հայ. կուր «տաշտ, նավակ» բառից` -(ե)այ ածանցով որպես «տաշտեայ» (՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրայակիր-ք, վահանակրիայ, վանակրիայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կուռն
հայ.
կուր
«տաշտ, նավակ»
Մատենագիտություն
Pok. IEW 397; Աճառյանը (ՀԱԲ) 679
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿԻՆ (-ոյ) «կրկնակի, կրկին, երկրորդ անգամ, դարձյալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *duo- «երկու» (անմիջական նախաձեւ՝ երկ-)
Կազմված է երկ- արմատից՝ -կին վերջածանցով՝ երկկին։ Մալխասյանցը (ՀԲԲ 2 505) բխեցնում է կրունկ(ն) «կրունկ» բառից՝ մեկնելով «ոտքի վրա հետ դառնալով, դարձյալ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 681
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՈՒՏ «խսիվ, փայտի կտորտանք»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *ger- «հավաքել» (անմիջական նախաձեւ՝ *gēr-g-, *grē-g-) կրկնավոր ձեւ
Թերեւս կազմված է -ուտ վերջածանցով՝ կրկ- արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *ger- «հավաքել» արմատի կրկնավոր ձեւից (*gēr-g-, *grē-g-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտակերտ, կրկտաքաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
grex, -gis
«խումբ, կույտ»
մ. իռլ.
graig
«երամակ»
լիտվ.
gùrguol
«բազմություն, ամբոխ»
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՄ I -ոյ «համ, կարգուկանոն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sap- «համ առնել, ընկալել» (անմիջական նախաձեւ՝ *sapmo-) եթե վերջինը չի տալիս *հատմ
արմատից, որի անածանց ձեւն է *sap'b- «համ առնել, ընկալել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համեղ, համեղահամ, համահամ, համտեսել, համեստ, համեստաբարոյ, անհամ, անհամիլ, քաղցրահամ, բարեհամ, սրբահամ, գինեհամ, դառնահամ, լեղահամ, համեստափայլ, անհամեստութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
sapio
«ճաշակ ունենալ կամ զգալ, լինել խելացի, բանական»
Մատենագիտություն
Pok. IEW 880; Ջահ. ՀԼՊ 146, 189
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳ- «դադար, վերջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuei- «հանգստանալ, հանգիստ վայելել» հան- նախածանցով
որի -i-ն ահպանուել է (*հան-գիչիմ>հանգչիմ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգչիլ, (-նուլ), հանգիստ, հանգստաբար, հանգստանոց, մահահանգիստ, հոգեհանգիստ, ձմեռնահանգիստ, նաւահանգիստ, անհանգիստ, հանգստանալ, հանգստութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 134
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՍԱԿԱՆ «հանապազ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է հատ-ից՝ -ական վերջածանցով, բայց անհասկանալի է իմաստի մեկնությունը
Էջ 453, սյունակ 1 Էջ 453
ՀԱՒ III (-ի, -աց) «սկիզբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *paus- «թողնել, բաց թողնել, արձակել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաւանալ, հաւնումն, հավակ, դեռահավակ, դառնահավ, հավակավ, չարահավ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παύω
«պահել, դադարեցնել, վերջացնել»
լատ.
pausa
«դադար»
հ. սլ.
pustiti
«թողնել, բաց թողնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 67
Էջ 455, սյունակ 1 Էջ 455
ՀԱՒՐԱՆ «հոտ, կենդանիների խումբ, փարախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pā- «սնել, արածեցնել» (անմիջական նախաձեւ՝ *pa-tro-) արմատից + -ան վերջածանցը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 139