Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՍՈՒՆ
II
(սան, սին)
«սնել, պահել, մեծացնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *psen-
«կուրծք»
(անմիջական նախաձեւ՝ *pson-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթնասուն,
ձեռնասուն,
ջրասուն,
միասին,
անսին,
սնունդ,
սնուցանել
Տե՛ս նաեւ
ՍՈՒՆ
III
(«տասը»)
««տասը» (հանդես է գալիս որպես տասնավոր թվականների բաղադրիչ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'ontǝ-
(անմիջական նախաձեւ՝ *k'omtǝ-)
հանդէս է գալիս որպէս տասնաւոր թուականների բաղադրիչ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեսուն,
քառասուն,
յիսուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κοντα
հուն.
τριά-κοντα
«երեսուն»
հուն.
τετταρά-κοντα
«քառասուն»
Մատենագիտություն
H. AG 491;
Աճ. ՀԱԲ 251
ՍՈՒՆԱԹ
«թլպատություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. sunnat
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սունաթել
Մատենագիտություն
H. AG 517;
Աճ. ՀԱԲ 251
ՍՈՒՆԱՅԵԼ
«հառաչել, ախ քաշել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։
ՍՈՒՆԿՆ
-ո
(սունգն)
«սունկ, սնկանման պալար, այտուց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *spongos-
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπόγγος
«սպունգ»
հայ-հունական զուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251-252
ՍՈՒՍՈՒՆԻ
«մի տեսակ հարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
ՍՈՒՆ(Ձ)
(սոիճ)
«մրմունջ, փսփսոց, երգ, լկտի երգ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սոնչանք,
սոնջանք,
եռասոնչ,
եռասոտիչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 267
ՍՈՒՆ
(*սուրն կամ *սիտն)
«հարդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սունակապ
ՍՏԵՒ
«անասունի (մանավանդ ուղտի) մազ, բուրդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stu-
«խտանալ, գնդվել»
(անմիջական նախաձեւ՝ *steuo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեւեղեն,
ստեւագիսակ,
խոզանստեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
stu-pa, stu-ka
«մազափունջ»
հուն.
στύππειον
«խծուծի կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
ՍՏԻ
II
«թավ, մազոտ»
(քբ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար կապ ունի բնիկ հնդեւրոպական ստեւ «անասունի մազ» բառի հետ (տե՛ս):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 274
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։