Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴՊԵՏ
«գոռոզ» կամ «ճակատ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԴԻՒԱՆ
-ի, -աց
«դահլիճ, ատյան, դպրոց, մատենադարան, հարկատեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. dēvān
փոխատու լեզու՝ պ. divān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւանապան,
դիւանապետ,
դիւանադպիր,
դիւանատուն,
դիւանագիր
Մատենագիտություն
H. AG 143;
Աճ. ՀԱԲ 671
ԴՈՆ
«մի տեսակ կլոր հաց, ճարտարապետական մի զարդ, պաքսիմատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhōnā-
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhōnā- հիմքից։ կասկածելի է, որ հ.-ե. ō-ն չի դառնում ու, մանավանդ ռնգայինի մոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dhānā-
«(հացա)հատիկ»
բոխ.
tāno
«հացահատիկ»
լիտվ.
dúona
«հաց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 679
ԴՈՒԴԱՆ
(դուդաս, դուպան, դուդական, դութական)
«(ս)պառական (պատառական)» կամ «թակարդ (ապատ, ապետ)»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ԴՈՒԿԵՆԱՐԻՈՍ
(դուկենասիոս)
«երկհարյուրապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ բյուզ. հուն. δουκηνάριος
< լատ. ducenarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՔՍ
(-ի)
«դուքս, իշխան, մահմեդական կրոնապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δούξ
փոխատու լեզու՝ լատ. dux
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դքսութիւն,
դքսական,
դքսուհի
Մատենագիտություն
H. AG 346;
Աճ. ՀԱԲ 688
ԴՊԻՐ
(-ի, -աց)
«դպիր, ատենադպիր, քարտուղար, գրագիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dipīr
փոխատու լեզու՝ պ. dabīr
Փոխառութիւն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դպրութիւն,
դպրապետ,
դպրանոց,
դպրոց,
դիւանադպիր,
ատենադպիր,
դպրատուն,
դպրոցական,
դպրոցաւարտ
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 689
ԴՐՈՒՆԳԱՐ
«մի զօրամասի պետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δρονγγάριος
փոխատու լեզու՝ լատ. drungarius
ԵՊԻՍԿՈՊՈՍ
(եպիսկապոս, եպիսկովպոս), -ի, -ից, -աց, հգն. -ունք
«եպիսկոպոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἐπίσκοπος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եպիսկոպոսութիւն,
եպիսկոպոսանոց,
եպիսկոպոսապետ,
եպիսկոպոսարան,
յառաջեպիսկոպոս,
չեպիսկոպոս
Մատենագիտություն
H. AG 248;
Աճ. ՀԱԲ 29
Տե՛ս նաեւ
ԵՐԱԺԻՇՏ
ուշ` -ի, -ից, -աց
«երաժիշտ, երգիչ, նվագող, երաժշտություն, երգ, նվագ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երաժշտական,
երաժշտապետ,
երաժշտակ,
երաժշտասեր,
աներաժիշտ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։