Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 86 բառահոդված (էջ 9/9)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌՆ (-ան, -ունք, -անց) «մուրճ, կռան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «շարժել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *or-n-)
որից նաեւ ուռ «ճյուղ, ընձյուղ» (իմաստային անցման համար հմմտ. մուրճ «դալար ճյուղ» եւ մուրճ «մուրճ»)
Տե՛ս նաեւ
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՐԱԽ (րախ) «ուրախ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. urvāxman
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրախանալ, ուրախութիւն, ուրախալից, ուրախամիտ, ուրախաբար, բազմուրախ, ուրախալի, կենսուրախ
Էջ 794, սյունակ 1 Էջ 794
-(Ա)ԿԱՆ «բժկան, մուրացկան, առնական, աստեղական, գոյական, (ե)տեղական, իւրական, ճանաչական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -(a)kan
հաճախադեպ է իրանական փոխառություններում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստղական, գրաւական, վաճառական, տոհմական, վարձկան
Էջ 801, սյունակ 1 Էջ 801
-ԱՑԻ, -ԵՑԻ, -ՑԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sko
հ.-ե. արմատ՝ *iyo (անմիջական նախաձեւ՝ *skyiyo-)
Կազմուել է հ.-ե. *-sko եւ *-iyo- ածանցների բաղադրի վրայ (*-skyiyo-)` նախորդող ձայնաւորով կամ առանց դրա. տեղային իմաստը, ինչպէս -ոց-ի դէպքում, զարգացել է հայերէնում, եթէ տեղի չի ունեցել *-tyo-ից ծագող ձեւերի հետ բաղարկում. մակբայական ձեւերի համար (աբացի, մուրացի եւ այլն) թերեւս կարելի է ենթադրել -աց-ով, -եաց-ով հիմքային ձեւերի սեռական-տրականի հետ բաղարկութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրա-ցի, արդարացի, աբացի, բառացի, բերանացի, խելացի, հայացի, հայեցի, ձերբացի, մուրացի, հարեւանցի, բաբելացի, դրացի, քաղաքացի, երբայեցի, հռովմայեցի
Տե՛ս նաեւ
Էջ 805, սյունակ 1 Էջ 805
-ԵՑԻԿ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ի տարբերություն ազդեցիկ, դիեցիկ, երգեցիկ կազմությունների, որոնք ածանցված են -եաց հիմքային ձեւից (երգեաց - երգեցիկ)՝ -իկ ածանցով եւ զուգահեռ են -ացիկ-ով (մուրացիկ), -ուցիկ-ով (հեղձուցիկ) կազմություններին, գեղեցիկ-ի դեպքում բայական համապատասխան հիմք չկա. մնում է ենթադրել կամ համաբանական կազմություն, կամ նախնական *գեղի հիմքի սեռական-տրականից (գեղեաց) -իկ ածանցով կազմված ձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գեղեցիկ, ազդեցիկ, դիեցիկ, երգեցիկ, մուրացիկ, հեղձուցիկ
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՐԴ (կացուրդ - կցուրդ, կցուրդ - կցորդ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *-saw- «յագ-» հնդեւրոպական հիմք
հ.-ե. արմատ՝ *gʷiesk- «կաց-» թերեւս
թեեւ հանդիպում են կացուրդ - կցուրդ, կցուրդ - կցորդ զուգահեռ ձեւերը, բայց դժվար է -ուրդ-ը համարել -որդ-ի տարբերակը, մանավանդ եթե նկատի առնենք -ուրդ-ով հիմքերի գերակշռող մեծամասնության ոչ հնդեւրոպական ծագումը (հնդեւրոպական են միայն յագ < *-saw- եւ, թերեւս, կաց *gʷiesk- հիմքերը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձակուրդ, ժողովուրդ, խառնուրդ, խորհուրդ, կացուրդ, յագուրդ, յամուրդ