Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽՈՅՐ
I
(-ի, -ից)
«բարձրաստիճան անձերի գլխարկ (թագ, փաթթոց եւ այլն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական xōδ
փոխատու լեզու՝ ավ. xaoδa-
փոխատու լեզու՝ հ. պ. xauda
փոխատու լեզու՝ պ. xōy
աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոյրադիր,
խոյրագործ,
խոյրաբանդակ,
խոյրակերպ,
խոյրաբար
Մատենագիտություն
H. AG 160;
Աճ. ՀԱԲ 392
ԽՈՆՋԱՆ
(խոնճան), -ունք
«վարտիքակապ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *kenk-
«գոտեորել, կապել»
Թերեւս նոյնն է խոնջան (խոնճան) «վարտիքի կապ» բառի խոնջ-ի (խոնճ-ի) հետ: Որեւէ կապ կա՞ այս բառի եւ հ. հնդկ. káñcate «կապում է» բայի միջեւ (<հնդեւրոպական *kenk- «գոտեորել, կապել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
káñcate
«կապում է»
ԽՈՐԱԲԱԲԱՆ
«պարսկական զինվորական (սպարապետական) աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պարսկերեն
Փոխառություն պարսկերենից:
ԽՈՒԻՃԱՆԱԼ
«խոյանալ, սլանալ»
Ստուգաբանություն ()
խոյանալ բայի սխալագրությունը
ԽՐԱԽ
-ի, -ից
«ուրախ, ուրախություն, խնջույք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *skr-
«ցատկել, ցատկոտել»
(անմիջական նախաձեւ՝ *skr-es-)
փոխատու լեզու՝ իրանական *xrāx
Աճառյանը բխեցնում է ուրախ-ի սաստկական *հուրախ ձեւից՝ խուրախ > խրախ անցումով. այս դեպքում դժվար բացատրելի է խրախճան-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրախանալ,
խրախամոտ,
խրախանք,
խրախունք,
խրախութիւն,
խրախարար,
յարախճան
Մատենագիտություն
Bailey, DKS 476;
Աճ. ՀԱԲ 429
Տե՛ս նաեւ
ԽՕԼՆՋԱՆ
(խտռնջան, խօլնճան, հաւլիճան, խօլջնան, խտլջնան)
«հնդկական մի բույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. xavlinjān
փոխատու լեզու՝ թրք. haulican
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 433
ԾԱՆ-
(ճան-)
«ճանաչում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'en-
«ճանաչել, իմանալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'no- կամ g'on-)
ճանաչել < *ճանաշել (հմմտ. ծանուցանել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճանաչել,
ծանուցանել,
ծանուցիչ,
ծանաթ,
ծանաթական,
ծանաթաւոր,
ծանաթութք,
ծանաթութիւն,
անծանաթ,
կանխածան,
անծան,
բարեծանոյց,
լաւածանաւթ,
կանխածանաւթ,
վերծանել,
վերծանող,
վերծանութիւն,
ծանուցագիր,
ծանօթագրութիւն,
ծանօթագրել,
վաղածանօթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jānati
«գիտի»
հ. իռլ.
gainaim
«գիտեմ»
գոթ.
kunnan
«իմանալ, ճանաչել»
լիտվ.
žinóti
ռուս.
знать
«իմանալ»
Մատենագիտություն
H. AG 455;
Աճ. ՀԱԲ 443
ԾԱՆԱԿ
-ի, -աց
«խայտառակ(ութիւն)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմուած է բնիկ հնդեւրոպական ծան- արմատից՝ -ակ վերջածանցով՝ «ճանաչել տալ, յայտնի դարձնել» իմաստային անցումով: Աւելի քիչ հաւանական է կապել ծաղ «ծաղր» արմատի հետ՝ ենթադրելով *l/*n հերթագայութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանակել,
ծանակութիւն,
ծանականք,
անծանակ,
ծադանակակ,
ծովածանակ
ԾԱՆԾԱՂ
(ճանճաղ, ծանծախ)
«ծանծաղ, ոչ խոր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կրկնաւոր կազմութիւն՝ անծանօթ *ծան (կամ *ծաղ) արմատից (հմմտ. դանդաղ): Ենթաշերտային բա՞ռ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծանծաղամիտ,
ծանծաղուտ,
ծանծաղապէս
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։