Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1179 բառահոդված (էջ 9/118)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒՐ I «փրկություն, ազատում, կյանք, ապրելը, ուտելիք, սուպ, ապուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ստուգաբանորեն կապված է պուրծ արմատի հետ, որ կա եւ փուրձ եւ փուրթ- (փրթանիլ) ձեւերով (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձնապուր, մագապուր, մարդապուր, դյուրապուր, ապրել, ապրուստ, ապրանք
Տե՛ս նաեւ
Էջ 70, սյունակ 1 Էջ 70
ԱՊՈՒՐ III «հանկարծական, անսպասելի, անիրավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յապուրակի, յապուրակել
Տե՛ս նաեւ
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱՊԱՐ «քարքարոտ, դժվարին տեղ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմված է առ- նախածանցով` անծանոթ ապար արմատից, որ հազիվ թե կապ ունենա ապառաժ բառի հետ:
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՈՒՇՏ «միզափամփուշտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմված է առ- նախածանցով` բուշտ բառի հետ միջին դիրքում *b>վ >ւ անցումով կապված *(ա)ւուշտ արմատից:
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԱԳ ««տուգանք» (°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրքական yasay «օրենք, արգելք, տուրք, տուգանք»
Եթէ բառը ճիշտ է վերականգնուած, ապա այն նոյնն է ասախ բառի հետ, որ ծագում է թիւրքական աղբիւրից
Տե՛ս նաեւ
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍԵԻԱՆ «գլուխ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս ինչ-որ հատուկ անուան հասարակացում: Ս. գրքում կա Ասերիան Ղեւտացու անուն, բայց նախիմաստը չի տրուած: ԲՀ-ում կա նաեւ ասվերոտ «իշխան կամ գլուխ» բառը, որի առնչութիւնն ասեիան-ի հետ պարզ չէ:
Էջ 77, սյունակ 1 Էջ 77
ԱՍՈՐԵԱԿ (ասորեկ, սորեկ) «մի բույս՝ ճարճրուկ, ճարճիր»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ արդեօք ասորի բառի հետ, թե՞ նմանեցուած է նրան ժողովրդական ստուգաբանութեամբ:
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԵԼ «նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՐԱԳԻԼ (-ի, -աց) «ձկնկուլ, արագիլ՝ ciconia»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կասկածելի են ինչպես համեմատությունը հուն. πελαργός (Աճ. ՀԱԲ 1, 292) բառի հետ, այնպես էլ շումերական աղբյուրից բխեցնելու փորձը (Ղափանցյան)։ Աճառյանը հուն. բառի նախնական ձեւը համարում է *περαγλός եւ հայերենի հետ միասին բխեցնում է փոքրասիական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՀԵՏ (-ի, -ից) «ճանապարհ, նեղ ճանապարհ, կածան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հին կազմություն` ար- (այր) եւ հետ (հետք) բաղադրիչներով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արահետել, անարահետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295