Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱՆ
I
-ի, -ից
«ծեծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷhen-
«խփել»
(անմիջական նախաձեւ՝ *gʷhon-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանալից,
գանահար,
գանել,
չարագան,
չարագանեալ,
զանգանակ,
զգանեալ,
գանակոծ,
գանակոծել,
գանակոծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ghaná
«բիր, կոպալ»
հուն.
θείνω
«խփել»
հուն.
φόνος
«սպանություն»
խեթ.
kuen
«խփել, սպանել»
Մատենագիտություն
H. AG 431;
Աճ. ՀԱԲ 514
Տե՛ս նաեւ
ԳԱՆՁ
I
(-ու, -ի, -ից)
«դրամի հավաքածու, հարստություն, կարողություն, ինչք, ունեցվածք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական ganza-
փոխատու լեզու՝ մ. պ. ganj
իրանական աղբյուրից (մեդերենի՞ց)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձել,
գանձագին,
գանձարան,
գանձապահ,
գանձակողոպուտ,
գանձահատ,
գանձալից,
գանձապետ,
բազմագանձ,
մեծագանձ
Մատենագիտություն
H. AG 126;
Աճ. ՀԱԲ 517;
Ջահ. ՀԼՊ 520
ԳԱՆՁԱԿ
(-ի, -աց)
«փոր, ընդերք, ատեպարկ, քսակ, պահարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *ganjak
իրանական աղբյուրից` *ganjak (գանձ-ի ազդեցությամբ յ-ի փոխարեն ձ ստացած)։ հմմտ. պ. ganja
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձակցաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
ganja
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
ԳԱՐՈՒՆ
(-նան, -այնոյ)
«գարուն, գարնան եղանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uesr-
«գարուն»
(*uesr- > գեհար > գահար > գար) համաբանությամբ ստացած -ուն վերջածանցը
համաբանությամբ ստացած -ուն վերջածանցը (հմմտ. աշուն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարունաբեր,
գարնային,
գարնանալ,
գարնանաբեր,
գարնանամուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
իրան.
vasar
ն. պ.
bahār
հուն.
εαρ
լատ.
vēr
հ. իռլ.
var
«գարուն»
լիտվ.
vasarà, vasara
«ամառ»
Մատենագիտություն
H. AG 432;
Աճ. ՀԱԲ 524
ԳԱՒԱԶԱՆ
(-ի, -աց)
«անասուն քշելու փայտ, ծեծելու փայտ, ծեծ, հարված, ցուպ, գավազան, ճյուղ, ոստ, ցեղ, զարմ, տոհմաբանական ցուցակ, բեմ, ծիածանի գունաշերտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *gavāzan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաւազանակիր,
գաւազանաբոյխ,
գաւազանահերձ,
գաւազանահմայութիւն,
գաւազանաձեւ,
գաւազանաւոր,
գաւազանել,
գաւազաներգութիւն,
գաւազանագիրք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
gavza
պ.
gāvzana
Մատենագիտություն
H. AG 126;
Աճ. ՀԱԲ 526
ԳԱՒՀԱՐԿԱՆ
«փող, շեփոր»
(երաժշտական գործիք)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. gāv (gāvdum)
«շեփոր»
Բարդ բառ՝ պ. gāv (gāvdum) «շեփոր»-ի կրճատմամբ եւ հայ. հարկան- (հարկանեմ -ից) բաղադրիչներով
ԳԵԴԴՈՒՐ
«թշնամու հարձակվող խումբ, ավազակախումբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γεδδουρ
փոխատու լեզու՝ եբր. gǝdūd
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 530
ԳԵՆԵՍԻ(Ս)
«հարազատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. γνήσιος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 537
ԳԵՏԻՆ
(-ոյ, աւք)
«գետին, հողի մակերես»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uedeno-
«հող, գետին»
(անմիջական նախաձեւ՝ *ued-)
արմատից
(չկա Pok. IEW-ում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գետնաբերդ,
գետնագնաց,
գետնակոշ,
գետնահարց,
գետնաձայն,
գետնաշարժ,
գետնառիւծ,
գետնաչափ,
գետնատարած,
գետնատուն,
գետնափոր,
գետնել,
զգետնել,
դաշտագետին,
մարգագետին,
փշագետին,
գետնայարկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ούδας
«գետին, հողի մակերես»
հուն.
έδαφος
«հիմք, հող, գետին»
խեթ.
utne
«երկիր»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 155, 198
ԳԵՐՓԵԼ
(գերբել)
«կորզել, շորթել, կողոպտել, քայքայել, ավերել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«կողոպտել»
(անմիջական նախաձեւ՝ *uerp(h)-)
<*uer- «գտնել, վերցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերփանք,
գերփումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ռուս.
воропъ
«հարձակում, կողոպտում»
հ. ռուս.
наворопъ
«հարձակում, կողոպտում»
հ. սլ.
наворапъ
«կողոպուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։