Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3178 բառահոդված (էջ 9/318)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱԹԱՊԱՍՏ «մի փշոտ ծառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱԹԱՐՄԱՅ (ախթարմայ, աղբասմայ) «խառնիճաղանջ, խաժամուժ, կաթոլիկացած հայ, հայ-կաթոլիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. aktarma «փոխվածություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻ (-ք, -եաց) «աղիք, լար, գութ, ինքը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *el- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *oliā)
հ.-ե. արմատ՝ *li-t
Այստեղ է նաեւ աղիճ «նրբաղիք» բառը: Կապ ունի՞ հնդեւրոպական *el- «ծռել, թեքել» արմատի հետ՝ *oliā>աղի, -եաց. հմմտ. լիտվ. laja «հովիտ, գոգավորություն», այլեւ՝ *li-t > գոթ. lious «մարմնի անդամ, ծնվածք, ծոց»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեբախք, աղեկէզ, աղեխարշ, աղեկոտոր, աղեմատն, աղեյարմար, աղեպատ, աղախարշանք, աղապատանք, աղիբար, աղիկամի, տասնաղի, եաթնաղի, քաղցրաղի, նեղաղի, փքաղի-ք, աղեբախություն, աղեխորով, աղեկապ, աղեկիզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
laja
«հովիտ, գոգավորություն»
գոթ.
lious
«մարմնի անդամ, ծնվածք, ծոց»
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՁ ««աղջիկ» (աղիճ «պոռնիկ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pōu- «փոքր» (անմիջական նախաձեւ՝ *pəliīā (+ջ՞)) *-l- ածանցով
*-l- ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղջիկ, աղջկին, աղջկորդի, աղջկամարդ, աղջկական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πόλος
«մտրուկ, քուռակ. աղջիկ»
գոթ.
fula
հ. խլ.
foli
«մտրուկ, քուռակ»
հայ.
ուլ
Տե՛ս նաեւ
Էջ 37, սյունակ 1 Էջ 37
ԱՂԻՒՍ (-ոյ) «աղյուս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *lēu- «քար» (անմիջական նախաձեւ՝ *lēu-k-)
Անհավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 1, 130) բառի փոքրասիական ծագման մասին՝ ըստ Հեսիքիոսի ավանդած άλιφ «ժայռ» բառի, որի սկզբնաձեւն է αιγιลิφ (Chantraine DELG 1, 62): Քիչ հավանական է նաեւ ենթադրել բնիկ հնդեւրոպական ծագում՝ *lēu- «քար» արմատից (*lēu-k-՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղիւսագործ, աղիւսաթի, աղիւսեայ, աղիւսակ, աղիւսակերտ, աղիւսապատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130; Chantraine DELG 62
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
ԱՂՀԱԿ «հարկատեսակ՝ գոմահարկ, փարախահարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. agəl
փոխատու լեզու՝ թրք. hak
փոխատու լեզու՝ արաբ. haqq
կամ հայ. հա(ր)կ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131; Ս. Ավագյան, ՎԱԲ 25
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
ԱՂՃ II «աղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sal- «աղ» (անմիջական նախաձեւ՝ *saldio-) *-d- աճականով
*-d- աճականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղծել
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
salt
«աղ»
հայ
աղտ
Մատենագիտություն
H. AG 414; Աճ. ՀԱԲ 132
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
ԱՂԿՐ «թաղար, ծաղկաման»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
սխալագրություն արկղ բառի
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
ԱՂՃԱՏ «աղավաղված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «ոչնչացնել, վնասել, փչացնել» (անմիջական նախաձեւ՝ *lgio-)
բնիկ հնդեւրոպական՝ *lgio-՝ *el- «ոչնչացնել, վնասել, փչացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղճատիլ, աղճատաբանել, աղճատանք, աղճատել, աղճատիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
եղծ
հայ.
եղեռն
հուն.
ὄλλυμι
«ոչնչացնել, կործանել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 17-18; Ջահ. ՀԼՊ 121
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
ԱՂՄԱՆ «դատ, վեճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «թափահարել, դեսուդեն շարժել» (անմիջական նախաձեւ՝ *polmno- կամ *polemo +ան (°))
բնիկ հնդեւրոպական՝ *polmno- կամ *polemo +ան (°)՝ *pel- «թափահարել, դեսուդեն շարժել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղմուկ
հուն.
πόλεμος
«կռիվ, ճակատամարտ»
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 27