Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 132 բառահոդված (էջ 9/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՎՐՈՒՃ (կաւրուջ) «մի բույս (հացածա՞ն)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԻԶ I (-ոյ) «կորիզ, կուտ, ուռուցք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *-r- ածանցական մասնիկով (*-rio-) կազմված)
արմատից՝ *-r- ածանցական մասնիկով (*-rio-) կազմված (ըստ Լիդենի), բայց անբացատրելի է մնում զ-ն։ Կասկածելի է նաեւ *gorig'h- ձեւ ենթադրելը՝ *ger- «պտտել, ոլորել» արմատից
Մատենագիտություն
Pok. IEW 397; Աճ. ՀԱԲ 648
Էջ 428, սյունակ 1 Էջ 428
ԿՈՒՌ (կուռ-ք, -ոց «կուռք») «կոռած, բանուկ, հոծ, խիտ, սպառազեն»
Ստուգաբանություն (փոխառություն)
ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից, որի ժառանգորդները պահպանվել են նաեւ կովկասյան լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռապաշտ, կռածոյ, կռած, կռան, կռանագործ, կռանակուռ, կռանել, կռուվիզ, անկուռ, երկաթակուռ, երդմնակուռ, թեւակուռ, պատկերակուռ, մարմարակուռ, խաւարակուռ, կարծրակուռ, ոսկրակուռ, քար(ա)կուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kuriwi
««կուռ, սերմ, հոծ»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 662
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՈՒԻ (-ոյ) «կառչելու տեղ, կովան, կռիվ, ընդհարում, պայքար, պատերազմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷēr- «ծանր» (անմիջական նախաձեւ՝ *gʷēri- (°))
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *gʷēri- (°) *gʷēr- «ծանր» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռուիլ, կռուական, կռուակից, կռուանոց, կռուասէր, կռուարար, գազանակռիւ, զատեկռիւ, բանակռիւ, մենակռիւ, մերկակռիւ, նաւակռիւ, բռնակռիւ, լծակռիւ, ընդդիմակռուել, անկռիւ, անկռուելի, բանակռուութիւն, ոտնկռիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βρῑμη
«խիստ, ճնշում, գրոհ»
հ. վ. գ.
krēg
«համառություն»
մ. վ. գ.
kriec
«ջանք, կայունություն, կռիվ, վեճ»
գ.
krieg
«կռիվ»
Էջ 434, սյունակ 1 Էջ 434
ԿՐԱՌՈՅ «կովարար (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 435, սյունակ 1 Էջ 435
ԿՐԿՈՎԻԼ «դուրս ընկնել, պայթել (աչքի մասին)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 440, սյունակ 1 Էջ 440
ՀԱՃԱՐ I -ոյ (բ. աճար) «հաճար (հացաբույս)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ad- «հաճար» (անմիջական նախաձեւ՝ *ades/ados-) *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)
նախաձեւի *ad- արմատից՝ *-io- ածանցով՝ *adio -> ած- (+ -ար ածանց)։ Կովկասյան մերձիմաստ ձեւերը, որոնք Աճառյանը (ՀԱԲ 3, 15-16) կասկածով դիտում է որպես հայերենի աղբյուրը, պետք է համարել հայերենից փոխառված
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ador
«հաճար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16
Էջ 452, սյունակ 1 Էջ 452
ՀԱՐՃ (-ի, -ից) «հարճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ աեւելակովկասյան
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարճորդի, հարճորդեգիր, հարճութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 609
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՌԻ «հայկական տոմարի երկրորդ ամիս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ կովկասյան
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
ori
«երկու»
սուան.
jori
«երկու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 114
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՎԻՏ (-ի-ա) (ովիտ) «ձոր, հովիտ, խոռոչ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս ենթաշերտային բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հովտային, հովտութիւն, հովտաբար, բոլորահովիտ, ջերմահովիտ, Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ, Արծիշակովիտ