Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 253 բառահոդված (էջ 9/26)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 253, սյունակ 1 Էջ 253
ԹԱԹԱՎԵԼ (թավթավել, թավթափել, թոբովել) «թաթախել, կեղտոտել, շաղախել»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թավթավումն, թավթավուն, թավթավուչ, արյունաթավթավ, տղմաթավթավ
Էջ 255, սյունակ 1 Էջ 255
ԹԱԿ (-ի, -աց) (հին՝ թակն) «փայտ, մուրճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teg- «ձող, մահակ, կոպալ» (անմիջական նախաձեւ՝ *tǝg- (*tǝg-no-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թակակոփ, բակնակոփի, բակաղ, բակաղակ, բակաղաղ, բակեղն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tignum (<*tegnum)
«շինափայտ, գերան»
հ. վ. գ.
stechho
«կոպալ, գաւազան. ցից»
հ. շվեդ.
staki
«ձող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142; Pok. IEW 1014
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԱՄՄ- (թաղամս-) «կրտում, ամորձատում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. θλάσμα «ճմլում, մալում»
թաղամս ձեւն ստեղծվել է կեղծ ստուգաբանությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղամսատր, թաղամսատոր, թաղամսմեղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 146
Էջ 256, սյունակ 1 Էջ 256
ԹԱՂԻԿ «կանկառ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է բառարանի akanta leukē հոդվածի հայ. տառադարձությամբ՝ ականթաղիկէ. կառն բառահոդվածի ական թաղիկ է կառն մասնատմամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Էջ 259, սյունակ 1 Էջ 259
ԹԱՐԱԽ (-ոյ, -ի, -աց) «թարախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tor-o- «անմաքուր հեղուկ, աղբ, ապականել» (անմիջական նախաձեւ՝ *s-ter-) -ախ ածանցով
Աճառեանը (ՀԱԲ 2, 158) դնում է կասկածելիների շարքում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թարախիլ, թարախալից, թարախածոր, թարախածոծ, թարախակալել, թարախակալում, թարախահոտ, թարախային
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
star
«կեղտոտուել»
նորվ.
stor
«փտում, նեխում»
հայ.
թրիք
Մատենագիտություն
Pok. IEW 1031; Աճ. ՀԱԲ 158
Էջ 262, սյունակ 1 Էջ 262
ԹԵԹ «ծանր»
Ստուգաբանություն (կեղծ բառ)
ստացվել է թեթեւ «(ոչ) ծանր» բառահոդվածի աղավաղմամբ։
Տե՛ս նաեւ
Էջ 265, սյունակ 1 Էջ 265
ԹԵՓ (-ոյ) «թեփ, բարակ կեղեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» (անմիջական նախաձեւ՝ *tephu-)
բխեցումը հնդեւրոպական *(s)teb(h)/p(h)- «սյուն, բուն, թուփ, խուրձ, փունջ, ոտք դնել» արմատից` *tephu > թեփ. Այս ստուգաբանութեամբ թափ եւ թեփ արմատները ստուգաբանօրեն կապուած են, բայց իմաստով հեռու
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թեփուկ, թեփոտ, թեփոտել, թեփակեր, թեփակալել, թեփահանել, թեփամորթ, թեփոտում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ֆրիգ.
stapul
«ատամնածայր»
հ. հնդկ.
stabd/a
«ամուր, պինդ»
հ. իսլ.
stapi
«բարձր սեպաժայռ»
հ. վ. գ.
stambal
«կտոր, բեկոր»
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈՄԻՆԱՆ «շար» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Կեղծ բառ, որ ստեղծվել է ԲՀ-ի թոմին բառի անշարժ մեկնության թոմին-անշար գրությամբ՝ թոմին բառի եւ անշար(ժ)-ի ան-ի միացմամբ։
Էջ 278, սյունակ 1 Էջ 278
ԹՌՈՒՇԱՅ (-ի) (թրուշակ, թրօշակ, թրուանշա(յ)) «անօգուտ, անպիտան, անարգ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կեղծ մարգարիտ (՞)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 216-217
Էջ 278, սյունակ 1 Էջ 278
ԹՕՆ «վավաշոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ Թօնոս հատուկ անունից հանված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 217