Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԾԱՃԻ
«ծիծեռնակ (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
Անստոյգ բառ: Ծագումն անյայտ է. թերեւս ծիծառ(ն)-ի բարբառային, փաղաքշական մի ձեւ:
ԾԱՂ
«ծիծաղ, ծաղր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'el-
«պայծառ, զվարթ շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'ol-)
արմատից. հմմտ. հայ. ծաղր, ծիծաղ, հուն. γελάω «ծիծաղել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղել,
ծաղրու,
ծաղբաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ծաղր
հայ.
ծիծաղ
հուն.
γελάω
«ծիծաղել»
Տե՛ս նաեւ
ԾԱՂԻԿ
(-ան, -ոյ, -ի, -աց)
«ծաղիկ, ծաղիկ, ծաղկախտ, գինու մաք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'el-
«պայծառ, զվարթ շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'ol- (+ -իկ))
արմատից. հմմտ. հուն. γελάω «ծիծաղել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղկել,
ծաղկաբեր,
ծաղկաբուխ,
ծաղկալից,
ծաղկաձեւ,
ծաղկաքաղ,
ծաղկեայ,
ծաղկոց,
ծաղկուտ,
անծաղիկ,
խնկածաղիկ,
ծաղկաբոյր,
ծաղկադարման,
ծաղկազարդ,
ծաղկահասակ,
ծաղկահար,
ծաղկակաղամբ,
ծաղկաման,
ծաղկանման,
ծաղկենկար,
ծաղկեփունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γελάω
«ծիծաղել»
Մատենագիտություն
Pok. IEW 366;
Ջահ. ՀԼՊ 125
Տե՛ս նաեւ
ԾԱՂՐ
(-ղու, ուշ՝ -ղեր)
«ծիծաղ, ուրախություն, ծաղր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'el-
«պայծառ, զվարթ շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *g'ōl-ōr-)
հմմտ. հայ. ծաղ, հուն. γελάω «ծիծաղել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծաղրել,
ծաղրալից,
ծաղրախառն,
ծաղրածու,
ծաղրական,
ծաղրասեր,
ծաղրերես,
քաղցրածաղր,
ծաղրանկար,
ծաղրանկարիչ,
ծաղրաթերթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ծաղ
հուն.
γελάω
«ծիծաղել»
Մատենագիտություն
Pok. IEW 366;
Ջահ. ՀԼՊ 125
ԾԱՌ
(-ոյ, -աւք)
«ծառ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ers-
«ոլորել, ծռել, ճյուղերից, թփերից հյուսել»
(անմիջական նախաձեւ՝ *g'rso-)
ոլորել, ծռել, ճիւղերից, թփերից հիւսել» (ծառ < g'rso-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծառանալ,
ծառացուցանել,
ծառատունկ,
ծառաստան,
ծառազարդար,
ծառավերաց,
մեծածառ,
քաջածառ,
խտածառ,
ծառախիտ,
ծառածածկ,
ծառուղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. (կրետ.)
γαρρα
«ցուպ, գավազան»
հուն.
γερρον
«ճյուղերից հյուսված բան»
հ. իսլ.
kjarr
«թփուտ, թավուտ, մացառուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446;
Pok. IEW 392
ԾԱՌԱՅ
(-ի, -ից)
«ստրուկ, ծառա, սպասաւոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ers-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *g'rsāti-)
*g'rsāti-` *g'ers- «պտտել, ծռել» արմատից, որտեղից նաեւ հայ. ծառ, ծուռ «պտտուող, շրջող» նախնական իմաստով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծառայել,
ծառայանալ,
ծառայական,
ծառայաբարոյ,
ծառայազն,
ծառայակից,
ծառայապատում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
kerren
«դարձնել, շրջել»
Տե՛ս նաեւ
ԾԱՌԱՆ
«առնանդամ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ՝ «ուստոր, որդի»։
ԾԱՌ(Ի)Գ
(-ու)
(ծառուգ?)
«եղջիւրաւոր մի կենդանի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԾԻԾԱՂ
«ծիծաղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'oig'l-
«պայծառ, զվարթ շողալ»
կրկնավոր կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիծաղիլ,
ծիծաղկոտ,
ծիծաղական,
ծիծաղանք,
բազմածիծաղելի,
ծիծաղուն,
ծիծաղաշարժ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ծաղ
հայ.
ծաղր
հուն.
γέλως
«ծիծաղ»
Մատենագիտություն
Pok. IEW 366
ԾԻԾԱՌՆ
(-ռան)
(ծիծեռն, ծիծեառն)
«ծիծեռնակ, մի համաստեղություն»
(աստղագիտական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ar-
«բնաձայնական»
(անմիջական նախաձեւ՝ *g'oíg'aron-)
կրկնավոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիծառնուկ,
ծիծեռնակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ou.
zarin
«երգել»
ou.
zarun
«երգել»
հուն.
γῆρυς
«ձայն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 456;
Pok. IEW 352
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։