Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 294 բառահոդված (էջ 9/30)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԽԱՆ -ի, -աց «խումբ, բազմություն, հատկապես կերակուր ուտողների բազմություն, խնջույք, կերուխում, իջեւան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
Փոխառություն հավանաբար իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երախանիք
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՍ (-ի, -աց) «երես, դեմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *prep- «աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք» (անմիջական նախաձեւ՝ *prepsā-)
Բնիկ հնդեւրոպական` *prepsā-` *prep- «աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք» արմատից: Հմմտ. հուն. πρέπω «աչքի ընկնել», հ. հոլ. richt «ձեւ, կերպարանք», այլեւ հայ. երեւիլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեսաւոր, երեսատորել, երեսալ, երեսանալ, երեսագիր, երեսապաշտ, երեսապաշտութիւն, երեսփոխան, երեսնա(ն)կ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω
«աչքի ընկնել»
հ. հոլ.
richt
«ձեւ, կերպարանք»
հայ.
երեւիլ
Մատենագիտություն
ՀԱԲ 47; Pok. IEW 845
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԻՍԹԱՎ (երիսթաւ) «իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. eristawi «պետ, զորապետ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 56
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԻՎԱՐ (-ի, -աց) (երիւար) «նժոյգ, լաւ (ընտիր) ձի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *rīya(t)-vār(i) «սերմնահիւթավէժ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիվարիկ, երիվարաշատ, երիվարել, երիվարութիւն, չորեքերիվարեան
Մատենագիտություն
Պերիխանյան, ՄԷՍՁЯ 70
Էջ 233, սյունակ 1 Էջ 233
ԶԱՌԱՏԽԱՆԱՅ «զինատուն, զինարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. zarad-xāna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՂԽ (զեղ-, զեխ-, ուշ՝ զիղխ) «խախուտ, անհաստատ, սահուն, շվայտ, ցոփ, անառակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *pel- «թափահարել, տատանել, դողալ»
Ծագումն անհայտ է (ենթաշերտային բա՞ռ): Հազիվ թե զ-հեղխ կազմությամբ կապ ունենա *pel- «թափահարել, տատանել, դողալ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զեղխագործութիւն, զեղխութիւն, զեղխիլ, զեղխանալ, զեղխաբարոյութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παλλω
«թափահարել, ցնցել»
հուն.
παλαχη
«վիճակ» Հեսիք
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՄԵՂ (զեմուղ, զեմեղել) «՞»
Ստուգաբանություն (անստույգ)
Երկաթագիր տ եւ մ տառերի շփոթությամբ առաջացած ձեւեր՝ փոխանակ զետեղ (զետեղել) ձեւերի:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 91
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷԼՈՏԷ «մախացող, նախանձաւոր» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ζηλωτή
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻ «ինչո՞ւ, ի՞նչ, ինչպէ՞ս, թէ, որ, որպէսզի, որովհետեւ, որքան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kʷi- «դերանուանական արմատ» զ- նախդիրով
Կազմուած է զ- նախդիրով` *kʷi դերանուանական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիարդ, զերդ, զերթ, զիարդապէս, մինչ զի, քանզի, փոխանակ զի, որպէսզի, վասն զի
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 94
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԼ (աւելի վաղ` ժիր, փոխանակ *զիր-ի) «զիլ, շատ բարձր (ձայն)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. zil
փոխատու լեզու՝ պ. zir
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95