Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԱԳԱՆ
«ուշացած, ուշ ժամանակ, երեկո»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս կազմված է ան- (<հ. -ե. *an- «վրա, վեր») նախածանցով՝ ագանիլ «օթեւանել, գիշերել» բայից: Ավելի քիչ հավանական է բխեցնել ագան «ժրաշան» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագանել,
անագանութիւն,
անագանավար,
անագանի
ԱՆԱԳՈՐՈՅՆ
(անագորոն, անագորուն, անագորովն)
«անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *uer-
«սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
(Ա)ՆԱԹԻ
«անոթի, քաղցած, սոված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nāg-
«անոթի, քաղցած, ժուժկալ»
(անմիջական նախաձեւ՝ *nāguhtiio-)
արմատից. հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաթութիւն,
անաւթութիւն,
անաւթոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νήφο
«լինել զգաստ, ժուժկալ»
դոր. ναφω
Մատենագիտություն
Pok. IEW 754
ԱՆԳԵԼԻԿԱ
«angelica»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. angelica
փոխատու լեզու՝ ֆր. angélique
փոխատու լեզու՝ իտալ. angelica
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
ԱՆԳԻԱՑԵԼ
«մերժել, հերքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
ԱՆԳՈՍ
(-ից)
(անգոսն-, անկոսն-, անկուսն-, անկոշն-, անկուշն, անկուշ-, անկուս-)
«արհամարհանք, մեծամտություն, ամբարտավանություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ang/k-
«ծռել, թեքել»
արմատից, որից կազմված են մարմնի մասերի զանազան անվանումներ: Հնարավոր է նաեւ բառի փոխառություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգոսնել,
անկոսնել,
անկոսնտել,
անկոշնել,
անգոսնասեր,
անգոսնասիրութիւն,
անգոսնութիւն,
անգոսնումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
angustha
«ոտքի բթամատ»
ավ.
angušta
«ոտքի մատ»
հ. վ. գ.
ancha, anka
«ծոծրակ»
հ. իսլ.
ekkja
«կրճ. գարշապար»
Տե՛ս նաեւ
ԱՆԴ
I
«այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն,
անդանոր,
անդուստ,
անտուստ,
անդր,
անդրէն,
անդստին,
անտի,
անդի,
անդրագոյն,
անդրադարձ,
անդրութիւն,
անդրանալ,
յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ένθα
«այնտեղ»
իռլ.
and
«այնտեղ»
ԱՆԴ
II
(-ոյ, -ի, -ից)
(հանդ)
«հանդ, վարելահող, արտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh-
«բողբոջել, ծաղկել»
արմատից
Ավելի քիչ հավանական է կապել անդ «շեմք» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաստան,
անդապահ,
անդել
Զուգաբանություններ այլ լեզուներում
բոխ. Ա
ānt
«հարթություն»
բոխ. Բ
ānte
«հարթություն»
հայ-բոխարական զուգաբանություն
Մատենագիտություն
Pok. IEW 40-41;
Աճ. ՀԱԲ 186
ԱՆԴԱՃԵԼ
(անդիճ-ել, անտիճ-ել, անդէճ լինել, հանդիճել, հանդիջել)
«մտածել, քննել, խորհրդածել, մտմտալ, մտահոգ լինել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. andāčak
«ապացույց, օրինակ»
փոխատու լեզու՝ մնք. andač
«չափել, նախատել, դատել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաճումն,
անդէճք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186-187
ԱՆԴԵՂԻԿ(Ն)
«մի դեղաբույս»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ոն-ը ցույց է տալիս հուն. վերջավորություն, բայց հունարենում նման բառ չի վկայված
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։