Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 83 բառահոդված (էջ 9/9)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԱԿ (-աւակ) (կարուակ (-աւակ)) «կոչկակար»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրաց. *kar-/kr- «կապել»
փոխատու լեզու՝ ուրարտերէն
Եթէ կար-ը ծագում է քարթվելական (յատկապէս զաներէն) աղբիւրից (հմմտ. վրաց. *kar-/kr- «կապել»), ինչպէս կարծում է Ֆոգտը, ապա կարելի է կապ տեսնել հիմքային -av-/-v- տարրերի (հմմտ. վրաց. *kar-/kr-ից kr-av հիմքը, այլեւ ker-ից krva բայանունը) ու կարու-/-աւ/ու- տարրերի միջեւ եւ -ակ-ը դիտել որպէս ածանց: Եթէ ճիշտ է Հ. Աճառեանը, որ անհաւանական է համարում հայերէն ձեւերը բխեցնել վրացերէն համապատասխան ձեւերից, ապա թերեւս պէտք է ենթադրել ընդհանուր փոխառութիւն ուրարտերէնից, մանաւանդ որ առկա է ընդհանուր արմատ, եւ այն կարող էր ժառանգել ուրարտերէնը, որպէս նորատիպ լեզու:
Մատենագիտություն
NTS 333; ՀԱԲ 542; Иллич-Свитыч 321-323
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԹԻՒՆ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-tion (անմիջական նախաձեւ՝ *-eu-ti- / -ou-ti-) առաջին դէպքում պէտք է ենթադրել *-tion-ից առաջ սկզբնական *eu/ou երկբարբառ
Ծագում է կամ հ.-ե. *-tion ածանցից (հմմտ. լատ. *-tio, սեռ. -tionis), կամ -ոյթ եւ -իւն ածանցների բաղարկումից (հմմտ. ծերոյթ - ծերութիւն). առաջին դէպքում պէտք է ենթադրել *-tion-ից առաջ սկզբնական *eu/ou երկբարբառ, որից հետո *t-ն չի փոխւում (-ոյթ < *-eu-ti-/-ou-ti-), կամ կարծել, որ *-ter > -յր փոփոխութեան կողքին եղել է *ti- > թ փոփոխութիւն. վերջին վարկածը երեւի հաւանական է, եթէ նկատի ունենաք -ութիւն-ով մի շարք բառերի -ու-ի համընկնելը ածանցեալների հիմքային եւ ածանցական ու-ի հետ` երէց, սեռ. երիցու -երիցութիւն, այլեւ հոգածու-հոգածութիւն, հոգաբարձու-հոգաբարձութիւն եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիցութիւն, թողութիւն, ծերութիւն, յարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
*-tio
սեռ. -tionis
Էջ 811, սյունակ 1 Էջ 811
-ՈՒԼ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo- նախորդող -ու- ձայնաւորով
Թէեւ թաթ, կափ հիմքերի հ.-ե. ծագումը չի հաստատուած, բայց հաւանական է -ուլ ածանցի -լ-ի հ.-ե. ծագումը` *-lo- ածանցից (նախորդող -ու- ձայնաւորով), որ ունեցել է նաեւ փոքրացուցիչ - փաղաքշական արժէք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաթուլ, կափուլ