Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 9 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՒՄ «մի տեսակ օդ կամ քամի»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *an- «շնչել, շունչ, հողմ, քամի»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *an- «շնչել, շունչ, հողմ, քամի» արմատի հետ:
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՌԿԵԼ (անըրկել) «զռալ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ner-g- բնաձայնական արմատ
բնաձայնական կազմություն, որ հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)ner-g- բնաձայնական արմատի հետ
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳՈՒԺԱՏ (անկուժատ, անգժատ, անգօժատ, անկժատ, էնկիւժետ, էնկիւժիտ, անկուժակ, անիշատ) «ժանտահոտ մի խեժ՝ քաղբան»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. angužad
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգ(ու)ժատաբեր
Մատենագիտություն
H. AG 98; Աճ. ՀԱԲ 185
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳՍՏՈՒՏ «ամուր, պինդ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա լատ. angustus «նեղ, սուղ» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. angustus «նեղ, սուղ»
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԴ I «այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն, անդանոր, անդուստ, անտուստ, անդր, անդրէն, անդստին, անտի, անդի, անդրագոյն, անդրադարձ, անդրութիւն, անդրանալ, յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ένθα «այնտեղ»
իռլ. and «այնտեղ»
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴ II (-ոյ, -ի, -ից) (հանդ) «հանդ, վարելահող, արտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *andh- «բողբոջել, ծաղկել» արմատից
Ավելի քիչ հավանական է կապել անդ «շեմք» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաստան, անդապահ, անդել
Զուգաբանություններ այլ լեզուներում
բոխ. Ա ānt «հարթություն»
բոխ. Բ ānte «հարթություն» (հայ-բոխարական զուգաբանություն)
Մատենագիտություն
Pok. IEW 40-41; Աճ. ՀԱԲ 186
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԵԱՅ (-եաց, -եայց) (անդի) «խոշոր եղջերավոր անասուն, նախիր, խոշոր եղջերավոր անասունների հոտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *andh- արմատից
որտեղից՝ հայ. անդ «հանդ, վարելահող, արտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդեորդ, անդիորդ, անդւորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր. enderig «ցուլ եզ»
կիմր. anner
բրետ. ounner «երինջ»
Տե՛ս նաեւ
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԵՐՁԱՊԵՏ (-ի, -աց) (հանդերձապետ) «պարսկական արքունիքի մի պաշտոնյա՝ հազարապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. andarzpat
ենթարկված հայ. (<իրան.) հանդերձ բառի ազդեցությանը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերանդերձապետ, հանդերձապետութիւն
Մատենագիտություն
H. AG 99, 179; Աճ. ՀԱԲ 188
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԻԱԿ «մի աստղ»
Ստուգաբանություն (թերեւս)
նույնն է անիտակ բառի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189
Տե՛ս նաեւ
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՈՐԴ -անթ (բրբ. անդորգ) «սրածայր ժայռ, սեպաձեւ քար»
Անստույգ
Կապ ունի՞ արդյոք հուն. ἀνθήρ «հասկի քիստ, նիզակի ծայր», ἀνθεριξ «հասկի քիստ, ցողուն» բառերի հետ, որոնց համար վերականգնվում են *andher-, *ndher- «սուր ծայր, ցողուն» նախաձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդորդանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ἀνθήρ «հասկի քիստ, նիզակի ծայր»
հուն. ἀνθεριξ «հասկի քիստ, ցողուն»