Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 217 բառահոդված (էջ 9/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 264, սյունակ 1 Էջ 264
ԹԵՐԱՓ(ԻՄ) ««տնային կուռք» (կան տարբեր բացատրություններ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. *Θεραφίμ
փոխատու լեզու՝ ասոր. tarafīm
փոխատու լեզու՝ եբր. tərāfīm
հգն. ձեւ, որից ենթադրված է թերափի եզ. ձեւը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 175
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈԺԻՒՆ «արջի ձագ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *tek- «ծնել»
Կապ ունի՞ արդյոք հ.-ե. *tek- «ծնել» արմատի հետ (*tekno «ծնյալ, երեխա»)։ Աճառյանը (ՀԱԲ 2, 193) մատնանշում է կապը քրդ. tōža, tōžang «ձագ» բառի հետ, բայց կապի բնույթը չի բացատրում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
քրդ.
tōža, tōžang
«ձագ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 193
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
ԺԽՏԵԼ (ժխտիլ «կեղծել, ձեւացնել») «ժխտել, բացառել, մերժել, ուրանալ, ապերախտ գտնվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժխտում, ժխտական
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
Ի (յ-) (նախդիր ներգոյականի, նախդրավոր հայցականի եւ բացառականի) «մեջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *en- «մեջ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
εν
լատ.
in
հ. իռլ.
in-
գոթ.
in
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 235-236; Pok. IEW 311
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՐՄԽՈՆՆԵԼ (իրս խառնեալ՝ ՀԱԲ) «խաշտեալ, խառնեալ» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԼՕՆՔ (դաղօնք, լալօս) «տանձ կամ տանձի (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Գլխաբառը եւ նրա բացատրությունը առաջացել են Աստվածաշնչի միեւնույն հատուկ անվան երկու տարբեր թարգմանությունների միացումից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
Էջ 297, սյունակ 1 Էջ 297
ԼԻՃ I (-ի, -աց, -ից) «լիճ, բացվածք, տարածություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leg- «կաթել, ծորալ, լուծվել» (անմիջական նախաձեւ՝ lēgiā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լճակ, լճածով, լճեզր, լայնալիճ, ծովալիճ, սառնալիճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ.
legaim
«լուծվել, հալչել»
հ. անգլ.
leccan
«թրջել»
հայ.
լիկ
Մատենագիտություն
Pok. IEW 657; Աճ. ՀԱԲ 282; Ջահ. ՀԼՊ 135
Էջ 300, սյունակ 1 Էջ 300
ԼՈԿ (-ոյ) (լուկ «հազիվ», լուր «իսկոյն եւեթ») «զուրկ, զերծ, ազատ, պարզ, հասարակ, մերկ, աղքատ, միայնակ, միայն, սոսկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lēg- «թոյլ, մեղկ» (անմիջական նախաձեւ՝ *logo-) «ազատ թողնել, արձակել» իմաստից
«ազատ թողնել, արձակել» իմաստից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոկարար, լոկիմ, լոկաւոր, լոկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ληγώ
«դադարեցնել»
հուն.
λαγασσαι
«բաց թողնել» ըստ Հեսիք.
լատ.
laxus
«արձակ. ընդարձակ»
մ. ն. գերմ.
lak
«թոյլ, արձակ»
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒԿԱՍ
Ստուգաբանություն ()
Աճառյանը (ՀԱԲ 2, 302) հնարավոր է համարում բացատրել «հանկարծ, պատահմամբ» եւ դիտել որպես բաղադրություն՝ լուկ + ամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 302
Տե՛ս նաեւ
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐԹ (լուրթն-) «պարզ, բաց, պայծառ, բաց կապույտ, մուգ, մութ»
Ստուգաբանություն ()
Ակնհայտորեն կապված է լուրջ արմատի հետ (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրթանալ, լրթնատեսիլ, լրթալոյս, լրթագոյն
Տե՛ս նաեւ