Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՐՈՒԳ
(արուք)
«նվազ, չորացած, տկար, զուրկ, թափուր, չոր, անպտուղ, անուժ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումը չի պարզուած: V դարից հանդիպող այս բառի նմանութիւնը թիւրքական բառերի հետ առայժմ անբացատրելի է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք.
arug
«հոգնած, նիհար»
Մատենագիտություն
Древнетюркский словарь 58;
Սեվորտյան, ЭСТЯ 160-162
ԱՐՈՒՍԵԱԿ
(արաւսեակ, արօսեակ, արիւսակ)
«լուսաստղ, Վեներա (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *arōsī
«արշալույս»
մ. մեղ. (մար.) *arōsī «արշալոյս»:– Պերիխանեան, МЭСДЯ 26, ըստ Աճառեանի (ՀԱԲ 1, 333)՝ պհլ. arūs «սպիտակ», աւ. aroš «սպիտակ, լուսափայլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արուսեկաձեւ,
արուսական
Մատենագիտություն
ՄԷՍԴЯ 26;
Աճ. ՀԱԲ 333
ԱՐՏԱՔՈՍ
(արտաք, արտափ)
«մի չափ՝ արդու»
Ստուգաբանություն ()
ԱՐՏԱԼԱՅ
«տավարի ազդրի փափկամաս, դրանից պատրաստված կերակուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
Աճառյանը (ՀԱԲ 1, 338) համարում է վրացերենից, բայց սա եւս պետք է փոխառյալ լինի։
Մատենագիտություն
ՀԱԲ 338
ԱՐՏԵՒԱՆ
(հգն. -ունք)
«թարփիչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
«մաշկել, քերթել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *drep-)
Աղայանը (ԲՍՀ 34) բխեցնում է *drep- «տեսնել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
drapī
«հագուստ, զգեստ»
հուն.
άρπωπας
«մազաթափիչ նյութ»
հ. վ. գերմ.
trabe
«ծոպերիզ»
լիտվ.
drãpanas
«հագուստ, զգեստ»
ԱՐՏՈՐԱԼ
«շտապել, փութալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der-
(անմիջական նախաձեւ՝ *drā-)
-որ ածանցով եւ հայերենին հատուկ դրափոխությամբ
-որ ածանցով եւ հայերենին հատուկ դրափոխությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտորնալ,
ուշ-արտորցնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dráti
«վազում է, շտապում է»
հուն.
εδραν
«վազել, փախչել»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 35
ԱՒ
I
«խենթություն, գժություն, մոլեգնում, կիրք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au-
«սիրել, հաճել, կարիք ունենալ, պահանջել, ցանկանալ, տենչալ, նպաստել, օգնել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւիլ,
աւիւն,
ատոդական,
ատոլ,
աւանդիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
avati-
«նպաստում է, ցանկանում է, սիրում է»
լատ.
aveo
«ցանկանալ, տանջվել, տենչալ, փափագել, կրքոտ կերպով ուզել»
լատ.
avidus
«ագահ, կրքոտ»
կիմր.
ewyllys
«կամք, ցանկություն, տենչ»
Մատենագիտություն
Pok. IEW 77
ԱՒԱԳ
(-ի, -աց)
«ավելի մեծ (տարիքով, դիրքով եւ այլն՝ ի հակադրություն փոքրի, կրտսերի)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ենթաշերտային բա՞ռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւագագոյն,
աւագախումբ,
աւագամեծար,
աւագանալ,
աւագանի,
աւագափող,
աւագորեար,
աւագութիւն,
անաւագ,
գեղջաւագ,
հեծելաւագ,
հարիւրաւագ,
հազարաւագ
ԱՒԱԶԱԿ
(-ի, -աց)
«գող, ելուզակ, հափշտակող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *āwāzāk (*ā-wāz-āka)
«տանող, փախցնող»
ըստ Գ. Ասատրյանի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւազակել,
աւազակուտ,
աւազակաբարոյ,
աւազակապետ,
աւազակային,
աւազակախումբ
ԱՒԱՂ
(աւախ, աւեդ-)
«վայ, վախ, ափսոս, նիհար, տկար, վատուժ»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւաղել,
աւեղկել,
աւաղուկ,
աւաղաբեր,
աւաղապէս,
աւաղակոչ,
բազմաւաղելի
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։