Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԽՈԶԱԶ
(վրիպակով՝ ալխոշալ)
««լեղակենի, լեղակ, մշկան եղինջ» (բոյս)»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս արաբ. բառ` qzz «զզվել» արմատից
ԱԼՄԱՆԱԿ
«օրացույց»
(բնագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. almanacco
«օրացույց»
Նոր ալմանախ բառը ռուս. альманах-ից է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՆԱՀԱՐԻ
«մի բույս»
(բնագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. al-nahr
«սպիտակ խաղող»
արաբ. աղբյուրից՝ թերեւս al-nahr «սպիտակ խաղող»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՈՃ
(ալուճ)
«ալոճենու պտուղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արեւելաթյուրք. aluj
թյուրքական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալոճի,
ալոճենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՈՒՃ
«մի դեղաբույս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ālu-
«դառն բույս (՞)»
(անմիջական նախաձեւ՝ *āludi-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
alu-
«պալար»
հ. հնդկ.
ālukám
«ուտելի արմատ»
լատ.
alium
«սխտոր»
լատ.
ālum
լատ.
ālus
«ողջախոտ (դեղաբույս)»
ԱԼՊՈՒՃ
«մի բույս՝ շավառեղեգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. albujj
«մի բույս՝ շավառեղեգ»
Մատենագիտություն
H. AG 262;
Աճ. ՀԱԲ 95
ԱԼՍՈՒՍ
(աղուս)
««մատուտակ» (բույս)»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. al-sūs
«մատուտակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
ԱԼՓ
(-ի, -ից)
(աղփ, աղփայ)
««ալֆա» (հուն. այբուբենի առաջին տառը)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄλφα
«ալֆա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
ԱԼՓԱԲԵՏ
(-ի, -աց)
(աղփաբետ, ալփափեդ, աղփափետ)
«այբուբեն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀλφάβητος
«այբուբեն»
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 96
ԱԼ-Ք
(-ոց (հգն.))
«խորք, խորունկ տեղ, հատակ, անդունդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *sel- «բնակելի տեղ, բնակարան» բառի հետ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։