Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 161 բառահոդված (էջ 9/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆՁՆԻ (կնձենի) «թեղի (ծառ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *wing- «կնձնի»
բայց «կնձնի» նշանակող հնդեւրոպական *wing- արմատը (ռուս. вяз, լիտվ. vinkšna եւ այլն) հայերենում պիտի տար *գնձ-նի, եթե հայերենն այս արմատից է, ապա ենթադրելի է ն- ռնգայինից հետո ձ-ի ձայնեղացում եւ առաջին բաղաձայնի խլացում, այլապես պիտի փնտրել այլ աղբիւր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
вяз
լիտվ.
vinkšna
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԶՊԱՏ (-ի, -աց) (բ. կոզբանդ) «լաչակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Քանի որ կա բրբ. կոզբանդ տարբերակը, որի -բանդ-ը իրանական ծագում ունի, ուստի հավանական է առանձնացնել կոզ «?» եւ պատ բաղադրիչները, որոնցից առաջինի ծագումը պարզ չէ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզպատել
Էջ 419, սյունակ 1 Էջ 419
ԿՈՆՃ (-ոյ) «բռունցք» (բբ)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *ger- «հավաքել» (անմիջական նախաձեւ՝ *gor-s-)
Բաղադրութիւն՝ կոշել (՞): Անստույգ բառ: Թերեւս ենթադրված է կոշկոճել բայից, որ իրականում կոճ-ի կրկնավորն է՝ կ-ից առաջ ճ > շ անցմամբ: Քիչ հնարավոր է ենթադրել *gor-s- նախաձեւ՝ *ger- «հավաքել» արմատից՝ *կորշ > կոնշ անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոշել
Էջ 432, սյունակ 1 Էջ 432
ԿՍԱՒ (-ոյ) «վուշ, վուշից պատրաստված կտոր, կտավից հագուստ, պարան, կտավեղեն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կուտ բառից (տե՛ս), որը տարածվել է ողջ Առաջավոր Ասիայում եւ Եւրոպայում՝ տալով զանազան ածանցյալներ։ Հայտնված է նաեւ հակառակ կարծիքը, ըստ որի բոլոր ձեւերի աղբյուրն է սումեր. gada, որից՝ ակկադ. kitū(m), սրանից էլ մյուս ձեւերը․ սակայն այս ձեւերից ոչ մեկը հայերենի ձեւը չի բացատրում՝ ասոր. gəttau «բամբակ» ձեւը ոչ թե ակկադերենից է (Von Soden, AHW 1, 495), այլ հայերենից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտաւագործ, կտաւավաճառ, կտաւեայ, կտաւի, կտաւեղէն, կտաւատ, հատկտաւ, կտաւագործութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
սումեր.
gada
ակկադ.
kitū(m)
ասոր.
gəttau
«բամբակ»
Մատենագիտություն
H. AG 360; Աճ. ՀԱԲ 675-676; Von Soden, AHW 495
Տե՛ս նաեւ
Էջ 433, սյունակ 1 Էջ 433
ԿՏԻՏ I «խուզարկություն, փնտռտուք, պրպտում»
Ստուգաբանություն ()
Կրկնավոր կազմություն՝ *կետ- կամ *կուտ- արմատից, որոնցից առաջինը հազիվ թե կապ ունենա կետ «կետ» արմատի հետ։
Էջ 443, սյունակ 1 Էջ 443
ՀԱՄՐ (-եր) «համր, մունջ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնդեւրոպական ծագման համոզիչ վարկած չի առաջարկված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համրանալ, համրութիւն
Էջ 444, սյունակ 1 Էջ 444
ՀԱՅԻԼ «նայել, դիտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հնդեւրոպական ծագումը, բայց եղած վարկածները բավարար հավաստիություն չունեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հայելի, հայեցացք, երկնահայեցաց, քաղցրահայեցաց, յառաջահայեցաց, իմաստնահայեցաց, լուսահայեցաց, ծովահայեցաց, ընդվայրահայեցաց, դժնահայեցաց, հայեցակարգ, հայեցավոր, հայեցողություն
Էջ 446, սյունակ 1 Էջ 446
ՀԱՆԴԻՊԱՆԱԼ «բարեխոսել» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Կազմված է հանդէպ բառից եւ ստացել է «բարեխոսել» իմաստը «ընդառաջել» իմաստից
Տե՛ս նաեւ
Էջ 447, սյունակ 1 Էջ 447
ՀԱՆՑԵԼ «առաջնորդել, տանել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
անց արմատից կազմված բարբառային ձեւ է
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՐԱՒ (-ոյ) «հարավ, հարավակողմ, հարավային քամի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per- «առաջ» (անմիջական նախաձեւ՝ *perə-uo-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարաւային, հարաւակողմ, հարաւակոյս, հարաւացոյց, արեւելահարաւ, արեւմտահարաւ, հարաւ-արեւելք, հարաւ-արեւմուտք, հարաւահայաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
paurva-
«առաջին, հարավային»