Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 191 բառահոդված (էջ 9/20)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 299, սյունակ 1 Էջ 299
ԼՈԳ «նվաստ, անշուք, խեղճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *logʰh- «թեթեւ» (անմիջական նախաձեւ՝ *legʰh-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լոգոտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վեդ. raghú «արագ, թեթեւ, չնչին»
հ. հնդկ. rhant «թույլ, փոքր»
հուն. ελάχυς «մանր, չնչին»
հ. իռլ. laigiu «ավելի փոքր, ավելի վատ» (բաղդ.)
հ. իռլ. lugam «փոքր»
Էջ 307, սյունակ 1 Էջ 307
ԽԱԴ I «մի տեսակ սուր (զենք)»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, եթե պատահական չէ կապը հ. հնդկ. khadgá- «սուր (զենք)» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khadgá- «սուր (զենք)»
Էջ 308, սյունակ 1 Էջ 308
ԽԱԶՈՒՐ «զոպա, ծոթրին»
Անստույգ (թերեւս)
նույնն է խոզար «դալար բույս» բառի հետ, եթե ԲՀ-ի «խազոր եւ զոպայ ծոթրին կամ բոյս դալարոյ» բառահոդվածի մեջ պետք է առանձնացնել զոպայ «ծոթրին» եւ խազոր=խոզար «դալար բույս» բառահոդվածները
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՀԱՆՈՂ «ճարտարապետ» (ԲՀ)
Անստույգ
կապ ունի խահ = խոհ «կերակուր, խորտիկ» բառի հետ, այն էլ եթե բացատրութիւնը ընդհանուր բնոյթի է
Տե՛ս նաեւ
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱԽ II «կաշի, մորթ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդեոք խաղախ «նավ, նավակ» բառի հետ, եթե սա բուն նշանակում է «տկալաստ» եւ ունեցել է «կաշի, անմագ կաշի, տիկ» իմաստները: Ավելի քիչ հավանական է համեմատութիւնը հ. իսլ. skjall «կաշի» բառի հետ, որ բխեցնում են հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատից (*khl- կամ *khol- >խաղ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղախորդ, նորխաղախորդարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք. kelek «մագաղաթ եւ տիկ»
հ. իսլ. skjall «կաշի»
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՂ (կա նաեւ մ. հ. խաղոդիլ «խաղաղվել, հանգստանալ, մեղմանալ, թուլանալ») «խաղաղ, հանդարտ, հանգիստ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *khl- (անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-, *khəl-)) կրկնաւոր կամ -աղ ածանցով ձեւ
եթե ճիշտ է Մեյեի համեմատութիւնը հուն. χαχαω «արձակել, թողնել, թուլացնել» բայի հետ: Թերեւս հնարաւոր է նաեւ համեմատութիւնը կաղաղ «որջ» (սկզբնապես «հանգստավայր, ապաստարան») բառի հետ՝ կ/խ հերթագայութեամբ (հմմտ. կեղ «ծուռ» - խեղ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաղանալ, խաղաղական, խաղաղակոյտ, խաղաղարար, խաղաղիկ, խաղաղութիւն, հետախաղաղ, հողմախաղաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. χαχαω «արձակել, թողնել, թուլացնել»
Մատենագիտություն
Meillet, EGCAC 36
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՏԽԱԼ «լուսնասերմազգի մի բույս» կամ, թերեւս, «առյուծախոտ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
եթե կապ չունի պ. xatmxālī, xatuxālī «խայտաբղետ, գույնզգույն» բառի հետ. ընդ որում արաբ. ծագման xatm-ը նշանակում է «բաղբջուկ, սիրիական վարդ»
Էջ 319, սյունակ 1 Էջ 319
ԽԱՐԱԿՏԵԼ (խարտակել, խաստակել, խայակել, այլեւ՝ խորտակել) ««ծեծել» (այլ ձեռ. «ծածկել») (ԲՀ)»
Անստույգ
Եթե խորտակել բայի աղավաղված գրությունը չէ, ապա ծագումն անհայտ է
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՏԻԼ «կարծրանալ (մորթի մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kar- «պինդ, կարծր» *k/kh անցմամբ
Եթե կապ չունի խարել «այրել, դաղել» արմատի հետ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՓ I «խորխորատ» կամ «որոգայթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *khorəph-) *k/kh անցմամբ
Եթե ուղղելի չէ խարխափ կամ խարակ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. scræf «քարայր, խոռոչ, խորշ»