Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 890 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԼԱ(Յ) «կողով, քթոց»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. sala
Մատենագիտություն
H. AG 276; Աճ. ՀԱԲ 156
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԼԱՐ «ամբողջ»
Ծագումն անհայտ է
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԼԱՐԻԼ (բ. սալօյ «թաքուն, ծածուկ») «թաքնվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k’el- «ծածկել, թաքցնել, վարագուրել»
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. selō «ծածկել, թաքցնել, պահել»
հ. իռլ. celom «ծածկում եմ»
Մատենագիտություն
ՊԲՀ 260
Էջ 662, սյունակ 1 Էջ 662
ՍԱԼԻԽԱ (սալիխե, զելիխա) «դափնազգի մի բույս, դարչնածառ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. salīxa
Մատենագիտություն
H. AG 279; Աճ. ՀԱԲ 156
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԼԵԼ «անուշադիր լինել»
Ծագումն անհայտ է
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԼՈՆ «խենթ, հիմար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σάλον
Մատենագիտություն
H. AG 376; Աճ. ՀԱԲ 157
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԼՈՐ (շլոր, շլոռ) «սալոր»
Ծագումն անհայտ է
Կան արտաքնապես նման ձեւեր, բայց հարաբերությունը հայերենի հետ պարզ չէ։ Ակկադ. šallūru(m)-ի հարմար կասկածով ենթադրում են «զկեռ» իմաստը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սալորենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. слива (հնդեւրոպական *sleivā- «կապտաւուն» ձեւից)
վրաց. qliavi
ակկադ. šallūru(m)
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԽՏԵԼ «հանդերձել»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. sāxt(an)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անսախիստ
Մատենագիտություն
H. AG 234; Աճ. ՀԱԲ 157
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԿ I -ի, -աց «չափ, պայման, սահմանված կարգ, գին, օրենք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սակեալ, սակայն, սակաւ, սակս, սակագին, սակարան, սակարկել, սակարկություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. say «թիվ»
Մատենագիտություն
Olsen, NBA 905
Տե՛ս նաեւ
Էջ 663, սյունակ 1 Էջ 663
ՍԱԿ II -ի, -ից «տուրք, հարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական sāk
Մատենագիտություն
H. AG 234; Աճ. ՀԱԲ 158; Olsen, NBA 905