Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1109 բառահոդված (էջ 89/111)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 631, սյունակ 1 Էջ 631
ՊԱՐԻՔՆՆՈՂ «անքնին» (ԲՀ)
Ստուգաբանություն ()
Մեկ բառի ձեւով գրված կապակցություն՝ պար ի քննող։
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՃ «պարծենկոտ, հպարտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 63) կապում է հպարտ-ի պարտ-ի հետ, որի ծագումը նույնպես անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարծիլ, պարծանք, պարծուկ, սնապարծ, ունայնապարծ, ընդունայնապարծ, մեծապարծ, մեծապարծուն, գեղեցկապարծիկ, ձիապարծիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 63
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՊՈՒԼՈՒՌԻ (պարպու լուլու) «մի բոյս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ կամ բառակապակցութիւն:
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՍ «պարսատիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *pars «կապ, պարսատիկ»
իրանական աղբիւրից՝ բաղադրութիւնները մասամբ ամբողջական փոխառութիւններ են:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսետ, պարսատիկ, պարսատակ, պարսայակ, պարսաւոր, պարսաքար, պարսաքարել, պարսել
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՍԱՒ (-ի, -ից) «պարսաւանք, նախատինք, անարգանք, նախատուած, ամօթահար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. pari-sāva-
փոխատու լեզու՝ իրան. (u)pa-srav-
իրանական աղբիւրից. ըստ Ա. Փերիխանեանի (Периханян, МЭСДЯ 75-77), իրան. pari-sāva-ից (sav «դիպչել, մաշել, մանրացնել»), ըստ Լ. Հովհաննիսյանի (AAL, 1987, 17-18), (u)pa-srav-ից՝ sr>rs անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսաւանք, պարսաւասէր, պարսաւագիր, հրապարակապարսաւ, կանխապարսաւ, ինքնապարսաւ
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՏԱՆՔ «հմայակ, հմայիչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է պարտ- արմատից, որ թերեւս կապ ունի պարտել-ի արմատի հետ՝ -անք ածանցով:
Տե՛ս նաեւ
Էջ 634, սյունակ 1 Էջ 634
ՊԱՐՏԷԶ -ի, -աց «պարտեզ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. pairidaēza «ցանկապատ»
փոխատու լեզու՝ պ. pālīz «պարտեզ, բանջարանոց»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարտիզաբար, պարտիզ(ա)պան, պարտիզանալ, պարտիզիկ, պարտիզպանուհի, մանկապարտեզ
Մատենագիտություն
H. AG 229; Աճ. ՀԱԲ 70
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՌԵՔԻ (պեռեքի) «փռված, տարածված»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե ճիշտ ձեւ է պեռեքի-ն (երեսքն լայն պեռեքի), ապա թերեւս կապ ունի պեռեքիլ (< փեռեկիլ) «փռվել, բացվել» բայի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՐՈԶ (պերոզ, պերեզոտ, պերոզոտ) «շղարշ, վզկապ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. περίζωμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 76
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՐՍԷ II «փորձված» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ հուն. πειρα «փորձ» բառի հետ (կասկածելի է. հմմտ. Ամալյան, ԲՀ 424):