Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՏԱԺԱՆ
(տարժան)
«չարչարանք, նեղություն, հեգ, տառապած»
Փոխառություն (թերեւս)
իրանական փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաժանիլ,
տաժանալից,
տաժանագին,
տաժանակիր,
տարժանիլ,
տարժանակիր
ՏԱԽՏԱԿ
(-ի-ա)
(տաստակ)
«փայտի տափակ շերտ, մահճակալ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. taxtak
Փոխառության աղբյուր՝ պ. taxta
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տախտակամած,
տախտակագործ,
տախտակաշար,
գետնատախտակ
Նոր՝
տախտակապատ, տախտակորմ
տախտակապատ, տախտակորմ
Մատենագիտություն
H. AG 250;
Աճ. ՀԱԲ 359
ՏԱԽՏԱՊԱՐԵԼ
«փռել, գետնի վրա պառկեցնել»
Ծագումն անհայտ է (՞)
կապ ունի՞ տախտակ բառի «մահճակալ» իմաստի հետ
Տե՛ս նաեւ
ՏԱՂԱԿ
«ապահարզան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. talāq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ՏԱՂԱՆԴ
(-ո, -ից, -աց)
(տաղանդ)
«արծաթի կամ ոսկու կշռաչափ, ձիրք, օժտվածություն, տաղանդ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. τάλαντον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տաղանդաւոր,
տաղանդեայ,
տաղանդապարտ
Մատենագիտություն
H. AG 383;
Աճ. ՀԱԲ 363
ՏԱՊ
-ո
«տաքություն, ջերմություն, ծովի ալեկոծություն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. tap
«տաքություն, ջերմություն»
Փոխառության աղբյուր՝ պ. tāb
«տաքություն, ջերմություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տապագին,
տապախառն,
տապիլ,
տապախարշ,
հրատապ
Մատենագիտություն
H. AG 252;
Աճ. ՀԱԲ 371
ՏԱՊԱԼ
«տապալված, թավալված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապ ունի թաւալել բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տապալեցուցանել,
տապալած,
բերդատապալ,
տապալիչ
ՏԱՊԱԽ
«անասունների փորհարինք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. tābix
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 372
ՏԱՊԱԿ
I
(-ի, -աց, ուշ՝ -ո)
«տապակ, թավա»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. tāpak
«տապակ»
Փոխառության աղբյուր՝ պ. tāba
«տապակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տապակել,
տապակումն
Մատենագիտություն
H. AG 252;
Աճ. ՀԱԲ 372
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։