Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 89 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՈՒՆ -ին «ջրաղացի ցորենի ձագարը»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dōl
(*դողն ձեւի վրայով) պ. dōl ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՄՏԻԿՈՍ «դավանանքի շարադրանք, դավանագիրք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δογματικός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 678
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՄՍ «այլակերպ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
ձեւը հունական է, բայց հուն. δόμος-ը այլ իմաստ ունի՝ «տուն, բնակարան, շենք»
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՅԶ(Ն) «քիչ, մի քիչ, սակավ, աննշան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheugh- «շոշափել, դիպչել»
Թեեւ հնչյունապես համապատասխանում է հնդեւրոպական *dheugh- «շոշափել, դիպչել» արմատին, բայց իմաստային կապը կասկածելի է («նպատակակետ, կետ» միջանկյալ օղակո՞վ)։ Էլ ավելի հեռու է մնում *dheu- «փոշի, ծուխ» արմատը, թեեւ «փոշի» իմաստից հնարավոր է «մանր» եւ ապա՝ «քիչ, սակավ» իմաստների ածանցվելը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյզնագիտ, դոյզնաբար, դոյզնաքնեայ
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՆԴՈՂ (դողդող, դանդող, դնդող) «երերուն, շարժուն, փափուկ, կակուղ, թանձր եւ մածուցիկ նյութ, դոնդող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «դողալ, դողդողալ» Կրկնավոր դող արմատից
Կրկնավոր դող արմատից, որ ծագում է *dhel- «դողալ, դողդողալ» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 680
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԱՐԵԼ «հետեւել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԴԱՅԼ «մի գույն»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԴԱՆ (դուդաս, դուպան, դուդական, դութական) «(ս)պառական (պատառական)» կամ «թակարդ (ապատ, ապետ)» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԵԼ «կուտակել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է: (ԲՀ՝ «կուտել»)
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԱՆ (դոկան, դակոն) «գերան» (բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը: