Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 88 / 448
ԴԱՂԱՊԱՐ
«մագը»
(ԲՀ)
Անստույգ
Դալապար բառի աղավաղված ձեւը կամ լ/ղ լծորդությամբ տարբերակը:
Տե՛ս նաեւ
ԴԱՄԲ
«թաղում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dembh-
«թաղել»
(անմիջական նախաձեւ՝ *dhmbh-)
արմատից
(հայ-հունական զուգաբանություն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դամբան,
դամբանական,
դամբանագէշ,
դամբանագէջ,
դամբանակ,
դամբարան,
դամբարանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τάφος «թաղում, հուղակավորություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618;
Pok. IEW 248-249
ԴԱՄՈՆ
(դամոյն)
«մի տեսակ սալոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դամոնաշիր,
դամոն(ա)ջուր,
դամոնի
ԴԱՄԱՆԱԿԻ
«կանացի մի գլխազարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. dām
«ցանց»
Աղբյուր՝ պրս. rangi
«գունավոր»
Գ. Ասատրյանի տեղեկությամբ։
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԱՅԵԱԿ
(-ի, -աց)
(դահեակ)
«դայակ, ստնտու, դաստիարակ, խնամակալ, սնուցող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dāyak
Աղբյուր՝ պ. dāya
Հյուբշմանը (AG, 437) համարում է բնիկ հայերեն՝ դիել, դալ (< դայյ) ձեւերի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դայեկորդի,
դայեկութիւն,
դայեկատոհմ,
դայեկարար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 619;
AG 437
ԴԱՅԼԱՅԼ
«դայլայլ, գեղգեղանք»
Բնաձայն (հավանաբար)
բնաձայնական կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դայլայլիլք,
դայլայլիք,
դայլայլական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 619
ԴԱՆԱԿ
(-ի, -աց)
«կտրելու գործիք, դանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dānak
իրանական աղբյուրից՝ *dānak < *dāna-ka- (հնդեւրոպական *dā- «բաժանել, կտրել»)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանակագիտ
Մատենագիտություն
Периханян, МЭСДЯ 68
Տե՛ս նաեւ
ԴԱՆԳ/Կ
(-ի, -աց, ուշ՝ -ոյ)
«փոքր մի կշռաչափ (մեկ քառորդ դիրհամ, փոքր մի դրամ)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dāng/k
Աղբյուր՝ պ. dāng/k
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանգաշահութիւն,
դանգարժեայ,
դանգեկէս
Մատենագիտություն
H. AG 134;
Աճ. ՀԱԲ 620
ԴԱՆԴԱՂ
««ծանրաշարժ, թուլամորթ» (բրբ. «անխելք», բրբ. դանդալ «ապուշ»)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhandh-
«դանդաղաշարժ, ծոյլ, հիմար, տխմար»
(անմիջական նախաձեւ՝ *dhandhǝlo-)
հեղինակի վերականգնմամբ
արմատից (հեղինակի վերականգնմամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղիմ,
դանդաղագին,
դանդաղագոյն,
դանդաղական,
դանդաղամած,
դանդաղկոտ,
դանդաղաշարժ,
դանդաղաքայլ,
դանդաղկոտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. (պալի)
dhandha «հիմար, տխմար, դանդաղաշարժ, ծոյլ»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։