Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 955 բառահոդված (էջ 88/96)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՊԱՆ (ուպան) «նեխուրազգի մի բույս, նրա խեժը»
Ստուգաբանություն ()
կրճատ ձեւը
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԿԱՆ (բ. վարկան) «ուռկան»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, կցել, կախել» (անմիջական նախաձեւ՝ *ur-) ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում
կարելի է առանձնացնել կան-ը որպես վերջածանց, իսկ ուռ-ը դիտել որպես հնդեւրոպական *uer- «կապել, կցել, կախել» արմատի ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում (վարկան ձեւը իրանական ծագո՞ւմ ունի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռկանել, ուռկանարկ, ուռկանաւոր, ուռկանաւորել
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՌՆԱՅ (դուռնա՞յ, բուռնա՞յ) «մի թռչուն (կռունկ) (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թուրք. turna
ծագում է թուրք. turna ձեւից
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՍ I (-ոյ) «ուս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *omso- «ուս»
բնիկ հնդեւրոպական՝ *omso- «ուս» ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուսել, ուսանոց, ուսակ, ուսադիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
amsa-
հուն.
ὤμος
լատ.
umerus
«ուս»
հ. իռլ.
ass
«լեռնաշղթա»
Մատենագիտություն
H. AG 484; Աճ. ՀԱԲ 609
Տե՛ս նաեւ
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՍՏ (-ից) «տեղից-, որտեղից»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pu-sti-
որի *po-sti- ձեւից է ըստ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուստի, ուստեք, ուստեմն, այլուստ, անդուստ, անդստին, աստուստ, աստստին, յերկնուստ, աստուածուստ, յետուստ, վերուստ, վերստին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
post
«հետո»
ումբր.
post
«հետո (տեղով եւ ժամանակով)»
ումբր.
pus
«հետո (տեղով եւ ժամանակով)»
Տե՛ս նաեւ
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՍՏԻԿ ««կտոր. հագուստ» (՞)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ues- «հագցնել» (անմիջական նախաձեւ՝ *us-ti-s-) ձայնդարձային ձեւ
ըստ ՆՀԲ-ի՝ ճշգրտված
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
զգեստ
լատ.
vestis
Տե՛ս նաեւ
Էջ 757, սյունակ 1 Էջ 757
ՓԱՅԼՓԱՔԵԼ ««սփոփել, փաղաքշել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս փաղաքշել-ի աղավաղված ձեւ
Էջ 758, սյունակ 1 Էջ 758
ՓԱՇԿՈՒՃ «պարկ կամ տոպրակ»
Ստուգաբանություն (անստույգ)
պարկուճ-ի աղավաղված ձեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 481
Էջ 758, սյունակ 1 Էջ 758
ՓԱՌ II «զգեստ, շապիկ, փառ, նրբաթաղանթ, ձվի միջի մաշկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտական
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ ենթադրվում է ուրարտական ծագում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 482
Էջ 762, սյունակ 1 Էջ 762
ՓԵՂՄՈՆԻ (փելմոնի, փելոնի) «այսինչ, այնինչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φελμονή
փոխատու լեզու՝ եբր. palmōnī
Բարբառային փուլան, ֆիլան, ֆալան ձեւերը փոխառվել են արաբ. fulān-ից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 495