Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 88 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՐ II ««հողի չափ (՞)» կամ «հարթ» (երեք դուր երկիր արտահայտության մեջ)»
Ծագումն անհայտ է (՞)
Առաջին իմաստի դեպքում ծագումն անհայտ է. երկրորդի դեպքում նույնն է դիր բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՈՓԵԼ «դոփել, ոտքը գետնին խփել, կոփել, բախել»
Բնաձայն (թերեւս)
տոփել բայի (տե՛ս) բարբառային ձայնեղացած ձեւը: Աճառյանը համարում է բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոփիւն, դոփումն
Մատենագիտություն
ՀԱԲ 688
Տե՛ս նաեւ
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌԻՆՃ «մի բոյս»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *dher- (անմիջական նախաձեւ՝ *dh(ē)rendio- (՞)) տարբեր բոյսերի համար կասկածով վերականգնուող *dheregh-no-(e)s- հիմքերի կողքին
տարբեր բոյսերի համար կասկածով վերականգնուող *dheregh-no-(e)s- հիմքերի կողքին:
Զուգաբանություններ այլ լեզուներում
կելտ. drageno «փշաբուփ» (<*dhrg'h)
գ. բրբ. dirnlein «հոն»
լիտվ. drigne «բանգի (թունաւոր խոտ)»
ռուս. дерен «հոն»
հուն. τρεχνος «ճյուղ»
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՆՉԵԼ (-իլ) «թնդացնել, դողդոջացնել», «ականջը կանչել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhrēn- (անմիջական նախաձեւ՝ *dhrēnkiō-)
Աճառյանը համարում է հայկական բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դռնչիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. drēch «երգ, պատմութիւն» (<*dhrenkta)
սլովեն. drok «սանդղակոթ, թակ»
Մատենագիտություն
Pok. IEW 256; Աճառյանը (ՀԱԲ) 689
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՈՅԹ (դռութ, դռոթ, դրուդ, գրոհ-ի ազդեցութեամբ՝ դրոհ) «խմբային հարձակում, գրոհ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhers- «համարձակվել, հանդգնել, հարձակվել» (անմիջական նախաձեւ՝ *dhērs >դր) -ոյթ ածանցով
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *dher- «քրթմնջալ, թնդալ» բնաձայնական արմատից՝ r-ի սաստկական բնոյթի փոփոխութեամբ ու-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dharṣati «համարձակ է, հանդգնում է»
հուն. θάρσος «համարձակութիւն»
գոթ. gadaursan «համարձակվել»
հ. անգլ. gedyrst «համարձակութիւն»
հուն. θόρυβος «աղմուկ, ճիչ»
գոթ. drauhts «արշաւանք»
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՍՏԻԿՈՆ (-ի) (դստիկոնի-ք) «տան հարկ, հատկապես վերնահարկ» «պատշգամբ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δίστεγον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 690
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱԺԵԼ «պատրել» (ԲՀ)
Անստույգ
Դրուժել-ի աղավաղված գրություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 690; Ամալյան, ԲՀ 83, 362
Տե՛ս նաեւ
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՄ -ի, -ից, -ոյ (°) «մի կշռաչափ՝ կես սիտող, դրամ, փող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dram < հուն. δραχμή
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրամաժողով, դրամակշիռ, դրամակոփ, դրամել, դրամիկ, երկդրամեան, կնքադրամ, դրամագետ, դրամագիտութիւն, դրամագլուխ, դրամանենգ, դրամաշորթ, դրամապանակ, դրամաբուն, դրամարկղ, դրամափոխ, դրամափոխութիւն
Մատենագիտություն
H. AG 145; Աճ. ՀԱԲ 692
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՆՁԵԼ (բբ) «ապստամբվել»
Անստույգ (թերեւս)
-անձ-ը թերեւս ծագում է իրան. (հ)anj-ից (հմմտ. նա-հանջ, պա-հանջ)
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՍԱՆԳ -ի, -աց «դռան ծաղկյա զարդ (տոնի ժամանակ)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս բաղադրված է հայ. դր- «դռան» (հմմտ. դր-անդի) բաղադրիչով, բայց հայտնի չէ սանգ-ի ծագումը