Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 88 / 919
ԱՆՋՐՊԵՏ
(-ի, -աց, -ից, -ոյ)
«իրարից բաժանող բան, արգելք, տարբերություն, խտրություն, անջրպետիչ, անջրպետված»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Ծագումն անհայտ է։ Թերեւս իրանական փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անջրպետել,
անջրպետութիւն,
անանջրպետ
ԱՆՍԱԼ
«խոսքը լսել, խոսքին հնազանդվել, համբերել, սպասել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *enk'-
«հասնել»
(անմիջական նախաձեւ՝ *onk'- կամ *nk'-)
հ.-ե. արմատ՝ *nek'-
«հասնել»
Որեւէ կապ կա՞ հնդեւրոպական *enk'-, *nek'- «հասնել» արմատի հետ (*onk'- կամ *nk'-> անս), որին սովորաբար հանգեցնում են հասանել բայը։ Բնականաբար, հանդես են գալիս երկու ձեւերը իրար հետ կապելու հնչյունական ու իմաստային դժվարություններ։ Սակայն նշենք, որ նախ՝ հասանել բայի բխումն այս արմատից ինքնին հնչյունապես հեշտ չէ, երկրորդ՝ հնդեւրոպական արմատին հանգեցվող ձեւերի իմաստները առանձին դեպքերում զգալիորեն հեռու են վերականգնվող հիմնական իմաստից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանսական,
չանսացութիւն,
չանսատրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
(ge)nægum «մոտենալ, դիմել, ձեռնարկել»
խեթ.
henk, hink «հանձնել, հանձնարարել, սահմանել, նշանակել, բաշխել»
Տե՛ս նաեւ
ԱՆՍԻԶ
«օրենք»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. ֆր. assises
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անսիզվոր
Մատենագիտություն
H. AG 390;
Աճ. ՀԱԲ 211
ԱՆՏԱՌ
(-ի, -աց, -ովք, ուշ՝ նաեւ -ից)
«անտառ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deru-
«ծառ»
(անմիջական նախաձեւ՝ *sm-doru-)
բաղադրիչներից
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *sm-doru-՝ *sm- «համա» եւ *doru- (*deru) «ծառ» բաղադրիչներից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անտառախիտ,
անտառակ,
անտառանալ,
անտառատուն,
տատասկանտառ
Նոր՝
անտառաբնակ, անտառագեղ, անտառազարդ, անտառազուրկ, անտառապահ, անտառապան, անտառապետ
անտառաբնակ, անտառագեղ, անտառազարդ, անտառազուրկ, անտառապահ, անտառապան, անտառապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāru «փայտ»
հուն.
δόρυ «ծառ»
խեթ.
taru «ծառ, փայտ»
ԱՆՏԻՂՆՈՏՈՍ
«անպայման»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αντί
Աղբյուր՝ հուն. γνωστός
(լատինականացված ձեւը՝ gnotas)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 211
ԱՆՏԻՄԻՍ
«շարժական խորան»
Փոխառություն
Աղբյուր՝ ն. հուն. άντιμηνσιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 213
ԱՆՏԻՆՈՍ
«համաստեղություն Այծեղջյուրի մոտ»
(աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Άντίνος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 212
ԱՆՏԻՔՐԻՍՏՈՍ
«սուտ Քրիստոս, նեռ»
(կրոնական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αντίχριστος
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 212
ԱՆՏՈՒԶ
(andez)
«մի բույս՝ կղմուխ, բարձր ախիճանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. anduz
Մատենագիտություն
H. AG 262;
Աճ. ՀԱԲ 212
ԱՆՏՌՈՆ
«քարայր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἄντρον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 212
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։