Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔԱՂԲԱՆ
(-ի, -աց)
«մի տեսակ բուսական խեժ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. χαλβάνη
Մատենագիտություն
H. AG 387;
Աճ. ՀԱԲ 543
ՔԱՂԲԱՆՈՒԹ
««դատաստան ըստ բավականության» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Աստվածաշնչի ինչ-որ հատուկ անվան մեկնությունից
ՔԱՂԴԵԱՅ
(-ի)
«գուշակ, հմայող»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ ասոր. xālday
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաղդէութիւն,
քաղդեացի,
քաղդէական
Մատենագիտություն
H. AG 318;
Աճ. ՀԱԲ 543
Տե՛ս նաեւ
ՔԱՂԵՑ
««հիացումն կամ զորություն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՔԱՂԹԱՐՄԵԼ
««համասիրել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ՔԱՂԹՆԱՏ
(-ի, -աց)
«թլվատ, բոթով»
Անստույգ (թերեւս)
առանձնացնելի է -ատ ածանցը, բայց ի՞նչ է քաղթն-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաղթնատութիւն
ՔԱՂԻՐԹ
(-ի, -աց)
(քաղերթ)
«անասունների ստամոքս»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաղրթել,
յառաջաքաղերթ
ՔԱՂԿԱՆԹՈՅ
«ժանգառ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. χάλκανθον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 544
ՔԱՂԿՈՒԼԻԲԱՆՈՆ
«մի տեսակ մետաղ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. χαλκολίβανον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 544
ՔԱՂԿՈՍ
«մի տեսակ չափ կամ դրամ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. χαλκός
Մատենագիտություն
H. AG 388;
Աճ. ՀԱԲ 544
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։