Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 870 / 919
ՓՇՈՒՐ
«մանր կտորտանք, փշուր»
Ծագումն անհայտ է
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ Աճառյանը (ՀԱԲ 4, 508- 509) ենթադրում է կամ կովկասյան փոխառություն, կամ մի երրորդ աղբիւր՝ ուրարտերեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշրել,
փշրանք,
դիւրափշրելի,
փշրաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508- 509
ՓՈԹ
-ի
«ծալք, ոլորք, զգեստի ծայր»
Ծագումն անհայտ է
ՓՈԹՈՐՆԻ
«մի բոյս»
Ծագումն անհայտ է
ՓՈԽ
-ո
«փոխ տուած բան, դրամ»
Ծագումն անհայտ է
Աճառեանը (ՀԱԲ 4, 510-511) կցում է ակկադ. pūxu «փոխանութիւն, փոխարինութիւն» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխել,
փոխադարձ,
տեղափոխ,
փոխաբերութիւն,
փոխանցել,
փոփոխել,
անփոփոխ,
փոխարքայ,
փոխարինաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510-511
ՓՈԿ
I
-ո
«կաշւի նեղ եւ երկար շերտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոկակապ,
ոսկեփոկ,
շիկափոկ,
փոկաձեւ
ՓՈԿ
II
-ի, -աց
«մի երկկենցաղ կենդանի, փոկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. φώκη
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոկոտն
Մատենագիտություն
H. AG 387;
Աճ. ՀԱԲ 512
ՓՈՂ
I
«նեղ անցք, խողովակ, ճանապարհ, ուղի, շեփոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փողերակ,
փողորակ,
փողոց,
շնչափող,
փողհար,
ոսկեփող,
փողք,
քթափող
ՓՈՂ
II
-ո
«մանր դրամ, փող»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. pūl
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 514
ՓՈՂԵԼ
«հիւսել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փողփողել,
սփողել
ՓՈՂՈՐԴ
«կուզիկ, սապատաւոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փողորդաձգութիւն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։