Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված
· Էջ 87 / 118
ՆԵՐԱԼ
«հուսալ, սպասել»
Անստույգ
ԲՀ-ն ունի «գովել» (ներացեալ «գովեալ»), եթե նույն բառն է։
ՆԵՐԳԵՒԵԼ
«պարգեւել»
(ԲՀ)
Անստույգ
Կապ ունի՞ ներգեւ բառի հետ։
ՆԺՈՒԱՂ
(նժվաղ)
«թույլ, աղոտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե լինի niž-ով իրանական մի ձեւի փոխառություն․ քիչ հավանական է կապը նաեւ նուագ-ի հետ։
Տե՛ս նաեւ
ՆԺՈՒԼԵԼ
(բբ)
(նժուրել)
«արյունաքամել, նժժել»
Ծագումն անհայտ է (՞)
(կապ ունի՞ նժուաղ բառի հետ)։
Տե՛ս նաեւ
ՆԻԳ
II
«ջղաձգություն, սեղմում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nēu-
«ցնցել, հարված տալ»
(անմիջական նախաձեւ՝ *neu-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 450-451) միացնում է նախորդ նիգ-ի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
nudáti «հրում է, շարժում է»
հուն.
νύσσω «ծակում եմ, խփում եմ, հրում եմ»
լիտվ.
niurkyti «սեղմել, ճզմել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 140, 183;
Աճառյան 450-451
Տե՛ս նաեւ
ՆԻՆՋ
«նինջ»
Ծագումն անհայտ է
Կապ չունի հինդուստ. nīnd «քուն մտնել» բայի հետ, որ հանգում է հնդեւրոպական *meigh-ին (այդտեղից հայ. մէզ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ննջել,
դժուարանինջ,
քաղցրանինջ,
անննջելի,
ննջարան,
ննջասենեակ
Տե՛ս նաեւ
ՆԻՏԱԼ
II
«տկռել, եռալ, վառվել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Կապ ունենա հնդեւրոպական *nei- «աշխույժ շարժվել, գրգռված լինել» արմատի հետ:
ՆԿՏԱԼ
(կտալ)
«խուսափել, սայթաքել, հետ մնալ»
Ծագումն անհայտ է
ՆՄՈՅՇ
«նմուշ, հետք, դեմք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. numāyiš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 459
ՆՇՄԱՐ
«նշան, հետք, նշմարում տեսք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *ni-šmar-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նշմարել,
նշմարանք,
բարենշմար,
դիտանշմար,
հիանշմար,
աննշմարելի
Մատենագիտություն
H. AG 206;
Աճ. ՀԱԲ 462
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։