Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 87 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒԺԻՏ (ուժիտ, ոժիտ, աւծիտ) «բաժինք, օժիտ, ընծա, պարգեւ, նվեր»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական *aw-žīt (հավանաբար)
žīti < հ.-ե. *guī-ti «կյանք»): Ավելի քիչ հավանական է առաջին բաղադրիչը համարել *av- «հոգալ, հոգ տանել, օգնել, նպաստել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւժտաբեր, աւժտել, աւժտութիւն
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 156
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒԼԱԽ «գրաստ, փոստակայանի ձի` հեծնելու, լծելու, բեռնակրության համար»
Փոխառություն
Աղբյուր՝ մոնղ.-թաթ. ulay
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 195, 197
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒԼԱԽՍ (Աւլախս) «՞»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ ասորական (՞) (հավանաբար)
իգական հատուկ անուն, որ պիտի հանվի հայ բառերի թվից. հանդիպում է «Ասէ (ասորի երեցն) ի կինն իւր. Աւլախս, վասն աստուծոյ վառեա՛ մոմ եւ եկ» նախադասության մեջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՁ (-ի) «օձ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *aughi-
բայց նախաձեւի վերականգնումը դժվարություններ է հարուցում: Թերեւս կարելի վերականգնել *aughi- նախաձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւձախառն, աւձահալած, աւձահար, աւձամարտ, աւձապաշտ, աւձաձուկ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 112; Աճ. ՀԱԲ 611-612
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՂԻ (ուղի, եաղի) «օղի, գինի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *au(e)- «հոսել, թաց, ջուր» (անմիջական նախաձեւ՝ *aulio-)
«հոսել, թաց, ջուր» արմատից, որտեղից` *(a)ued-> հայ. գետ, ռուս. вода «ջուր», водка «օղի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրաւղի, ամբրաւաւղի, օղեվաճառ, բարկօղի, խնձորօղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вода «ջուր»
ռուս. водка «օղի»
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՆ II (օն) «աղէ՛, շո՛ւտ, ապա՛, դէ՛»
Բնաձայն (թերեւս)
Ծագումն անյայտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
օն անդր, օն առ, օն իսկ, օն եւ օն
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՆ III (օն) «մի չափ (ձիթենու հաստութեան)»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. aune
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 614
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՆՕՄՍԱ (օնօմսա) «մի բուժախոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. aunusmā < հուն. όνοσμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 614
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՇ II (օշ) «մսի պատառ, կտոր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւշատել, աւշատումն, յաւշատել, յաւշուած, յաւշոտել
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՇԱԿ (աւշախ, օշախ, օշ, վաշախ, վաշաղ, վարշամակ) «մի խեժ՝ gummi ammoniacum»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. uššaq
Աղբյուր՝ պ. ūša
Աղբյուր՝ ասոր. avšag
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362