Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 87 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՅԼ (ուշ՝ -ոյ, -ի, -ից) (դուլ, դօլ, դուդ) «ջրաման, դոյլ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական աղբյուր (՞) (թերեւս)
Աղբյուր՝ մ. պ. dōl (թերեւս) «ջրհոս (կենդանակերպ)»
Աղբյուր՝ պ. dōl (թերեւս) «դոյլ»
Աղբյուր՝ ասոր. daul-ā (թերեւս) «դոյլ»
Իրանական dōl-ի աղբյուրը թերեւս ասորերենն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյլել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 678-679
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՒ քո, քեզ, ի քէն, քեւ, դուք, ձեր, ձեզ, ի ձէնջ, ձեւք (ձեաւք) (դուն) «դու»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *to- *t-ի ձայնեղացմամբ
Բնիկ հնդեւրոպական *to- արմատից (*t-ի ձայնեղացմամբ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. tu
լատ. tu
գոթ. θu
լիտվ. tu
հ. սլավ. ty
թոխ. B tu
Մատենագիտություն
H. AG 440; Աճ. ՀԱԲ 681
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԴԱՆ (դուդաս, դուպան, դուդական, դութական) «(ս)պառական (պատառական)» կամ «թակարդ (ապատ, ապետ)» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԱՆ (դոկան, դակոն) «գերան» (բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՂԱՅ II II «ցցունք, գլխի մազափունջ կամ փետրափունջ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tug
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՄԱՅ «նմանություն» կամ «բնակվել» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. dǝmth (թերեւս) «նմանություն»
Փոխառություն՝ թերեւս եբր. dǝmth «նմանություն» բառից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 362
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ I «քիչ, հազվագյուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu- «փոշի»
Հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *dheu- «փոշի» արմատի հետ՝ «մանր» > «քիչ» անցմամբ (հմմտ. դոյզն բառի մասին ասվածը)։
Տե՛ս նաեւ
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ II «կարճ սուսեր, դաշույն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhō- «սրել»
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhō- «սրել» արմատի հետ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 683) հնարավոր է համարում կարդալ դան եւ նույնացնել դան «դանակ» բառի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Տե՛ս նաեւ
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՌԷՃ (տուռէճ, այլեւ՝ դուռաճ, բուրաջ) «սալամ(բ) (թռչուն)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. durraj
Աղբյուր՝ թրք. turag
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 684
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՍՏՐ (-եր, -երք, -երց կամ -երաց) «դուստր, աղջիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhughter- (անմիջական նախաձեւ՝ *dhukter-)
Բնիկ հնդեւրոպական *dhukter-՝ ավելի նախնական *dhughter- ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դստ(ե)րագիր, դստրասէր, դստրիկ, խոստովանադուստր
Նոր՝
արքայադուստր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. duhetár
ավ. dugədar
պ. duxt(ar)
հուն. θυγάτηρ
գոթ. dauhtar
հ. պ. dьšti, -ere
բոխ. Ա tkācer
Մատենագիտություն
H. AG 440; Աճ. ՀԱԲ 686