Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված · Էջ 86 / 118
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅՍ «հույս, ակնկալություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *peu- «հուսալ» (անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ, յուսալից, յուսակորոյս, յուսահատ, անյոյս, մեծայոյս, բարեյոյս, դիւրայոյս, չյուսալի, նորայուսատու, յուսահատված, յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ. upovati «հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՐՁՈՐՁ «անուն, կոչում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «հանդիսավոր ասել, խոսել»
հ.-ե. արմատ՝ *uor-dho- «խոսք»
կապ ունի հնդեւրոպական արմատի հետ, որի հետ կապ ունի նաեւ երդումն բառը, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորջորջել, յորջորջանք, յորջորջումն
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՐՄԱՅՍ «գետնատարած, պառկած»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *perk- «կող»
Կազմված է *որս արմատից, որ պիտի նշանակեր «մեջք, թիկունք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորմայսել, յորմայսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ընկողմանիմ «պառկել»
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՒՍԻԿ ««փրկանք» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Կապ ունի յոյս բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 557, սյունակ 1 Էջ 557
ՅՈՒՐԱՆ (-ոյ) (յաւրան, յօրան, սխալմամբ՝ ցուրան) «ցորենի դեզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *er- «բարձրացնել»
կապ ունենա հնդեւրոպական *er- «բարձրացնել» արմատի հետ, որից յառնել:
Տե՛ս նաեւ
Էջ 559, սյունակ 1 Էջ 559
ՆԱ՛ «մանաւանդ, արդ, արդէն իսկ»
Բնիկ հնդեւրոպական
Ծագմամբ նոյնն է նա ցուցականի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նամանաւանդ, նա՛ ուրեմն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 416-417
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱԽԱՆՁ (-ու) «նախանձ, չարություն»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի խանդ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախանձաւոր, նախանձորդ, նախանձաբեկ, նախանձախնդիր, նախանձայոյզ, հեղձանախանձ, ստորանախանձ
Տե՛ս նաեւ
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԱՖ (նաֆաֆ, ֆաֆ) «մի բոյս»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ։ Կապ ունի՞ նաֆակ (տե՛ս) «մշկապորտ» բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԳՈՅՐ «կոճք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
Ըստ Աճառեանի (ՀԱԲ 3, 438), նոյնն է նբոյր բառի հետ, որ Աճառեանը բխեցնում է հնդեւրոպական *neik- «հացահատիկը թափահարելով մաքրել, տեփրել» արմատից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 438
Տե՛ս նաեւ
Էջ 564, սյունակ 1 Էջ 564
ՆԳՈՏԻԼ «մգլոտել, բորբոսնել»
Ստուգաբանություն
Ստուգաբանական կապ ունի մգլիլ բառի հետ (ն > մ անցման համար հմմտ. հնդեւրոպական *neg-ro > հայ. մերկ)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդեւրոպական *neg-ro «մերկ» (հմմտ. հայ. մերկ)
Տե՛ս նաեւ