Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 86 / 430
ԴԵՐԻ
««վանք» (բրբ. «ուխտագնացություն, ուխտագնացության ժամանակ տոնախմբություն», «տոնավաճառ», «մի պար»)»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. dairā
«վանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերեն,
դերանիկ,
դերինակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
ԴԵՐՁԱԿ
(-ի, -աց)
(ուշ՝ նաեւ դերձիկ, դերզիկ)
«դերձակ, հագուստ կարող, կոշկակար»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *dhergh-
«պտտել, դարձնել, ոլորել»
Աղբյուր՝ մ. պ. darzīk
Աղբյուր՝ պ. darzī
«դերձակ»
Աճառյանը, հենվելով Լիդենի վրա, գտնում է, որ հնարավոր է համարել բնիկ հնդեւրոպական՝ *dhergh- «պտտել, դարձնել, ոլորել» արմատից, որտեղից՝ հայ. դարձ եւ մ. պ. darzīk ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դերձականոց,
դերձակուհի,
դերձակություն
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 656-657
ԴԵՐՁԻԿ
(դերճուկ)
««շփոթ, խռով» (ԲՀ՝ «շփոթ կամ խռով կամ փարաջուն, որ է աւան»)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԴԵՐՎԵՐՆԵԼ
««շնորհել» (ԲՀ՝ դերվերնօղ «շնորհօղ»)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
ԴԵՒ
(*դէ, դիւ, դիւաց)
«բարի ոգի, հրեշտակ, չար ոգի սատանա, կուռք (°)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dēv
Աղբյուր՝ ավ. daēva
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւաբուխ,
դիւագին,
դիւախանգարել,
դիւակամ,
դիւահար,
դիւափոփոխ,
դիւացամոլ,
դիւամոլ,
դիւանալ,
դիւապաշտ,
դիւապետ,
դիւատուր,
անդեւ,
չարադեւ,
բազմադեւ,
դեւապետ
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 658
ԴԵԶ
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheig'h-
«(կավ, խմոր) հունցել, շաղախել, ձեւավորել, քսել»
Հնարավոր է նույն արմատից ծագող իրանական ձեւի միջնորդություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիզան,
բոցադեզ,
բազմադեզ,
բոլորադեզ,
երկայնադեզ,
փոփրադեզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dēhī «թումբ, պատնեշ, ամբարտակ»
ավ.
duēzayeiti «դիզում է, կանգնեցնում է, բարձրացնում է»
հուն.
tēīxos «պատ, պարիսպ»
Մատենագիտություն
H. AG 439;
Աճ. ՀԱԲ 659
ԴԷ(Հ)ՄԵԹԱՐ
(դեհմեթար)
«գյուղապետ, գյուղավագ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dehmethar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեմեթարա(յ)հակ,
դեմեթարահարկ
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 171
ԴԷՄ
(-ի, -աց)
(հաճախ անեզ. գործածությամբ)
«դեմք, երես, երեսակողմ, անձ, աչք, տեսողություն, դեպի, դեմ (նախադրություն)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dēm
Աղբյուր՝ պ. dīm
Աղբյուր՝ պ. dīma
Աղբյուր՝ ավ. daēman
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիմագրավել,
դիմադարձ,
դիմակալ,
դիմել,
բարեդեմ,
բազմադիմի,
երկդիմի,
ընդդեմ,
ընդդիմակաց,
յառաջադէմ,
ներդիմել,
դիմատիպ,
բացադիմի
Նոր՝
դիմագիծ, դիմանկար, անդիմադրելի
դիմագիծ, դիմանկար, անդիմադրելի
Մատենագիտություն
H. AG 140;
Աճ. ՀԱԲ 660
ԴԷՇԽՈՒԴ
««այստեղից» (ԲՀ՝ «աստի»)»
Անստույգ
Անստույգ բառ։ Ծագումն անհայտ է (իրանականա՞ն)։ հմմտ. շխ կապակցությունը, այլեւ դեհուպ բառը:
Տե՛ս նաեւ
ԴԷՌՆ
«արկղ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։