Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 854 / 919
ՈՒՐՈՅՆ
(որոյն)
«ուրոյն, առանձին, մեկուսի, «հեռու»»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *or-o-
«խախուտ, նոսր, հեռու կանգնած, իրարից հեռանալ»
(անմիջական նախաձեւ՝ *or-o-en-)
արմատից, որից նաեւ որոշ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրոյնանալ,
ուրոյնութիւն,
ինքնուրոյն,
իւրուրոյն,
ուրոյնել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐρήμος «լքված, զատ, առանձին»
լիտվ.
irti «քայքայվել, պատռվել»
ՈՒՐՈՒ
«ուրու, ուրվական, տեսիլք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *prep-
«աչքի ընկնել, երեւալ»
(անմիջական նախաձեւ՝ *prop-)
արմատից, որից նաեւ երեւիլ, երես: բառասկզբի ու նախահաւելվածը տարնմանութեան արդիւնք է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուրուական,
ուրուապաշտ,
ուրուաբար,
ուրուաձայն,
ուրուագիծ,
ուրուագծել,
ուրուանկար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω «երեւալ, աչքի ընկնել»
հ. խոլ.
richt «տեսք, կերպարանք»
ՈՒՐՈՒՐ
«ցին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *er/or
«մեծ թռչուն, արծիվ»
(անմիջական նախաձեւ՝ *oror)
կրկնավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
όρνις «թռչուն»
հ. իռլ.
irar
պրուս.
areles
ռուս.
орёл «արծիվ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618
ՈՒՐՊ
«քաղաք»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. urbs
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 618
ՈՒՐԶՈՒ
I
«խորհուրդ»
(ԲՀ)
Անստույգ
Կեղծ բառ, որ ստացվել է «խորթ (զավակ)» մեկնության աղավաղմամբ (Ամալյան)։
ՈՒՐՄԵՍԱՅ
(ԲՀ՝ «դատապարտեալք»)
«դատապարտվածներ»
(ԲՀ)
Փոխառություն
ՈՒՐՓԻԴԵՍ
«օրհնող»
(ԲՀ)
Փոխառություն
ՓԱԲՆԱԿ
(փափկան)
«ունեւոր, հարուստ»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փաբնական,
փաբնապէս
ՓԱԳՌՈՍ
(-ի, -ա)
«մի ձուկ (Նեղոս գետում ապրող)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. φάγρος
Մատենագիտություն
H. AG 386;
Աճ. ՀԱԲ 468
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։