Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 851 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌ III «բարձ» (°)
Ստուգաբանություն (թերեւս)
Եթե իրոք ունի «բարձ» իմաստը, ուռ «ուռած տեղ» արմատի մի առումն է
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԱՆ «վառարան» կամ «աշտարանակ»
Ստուգաբանություն
հ.-ե. արմատ՝ *uer- «վառել» ստորին ձայնդարձից` *- s- աճականով
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԵԱԿ «թակարդ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ ուռկան բառի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԻ «հպարտ» (ԲՀ)
Ստուգաբանություն (թերեւս)
կապ ունի ուռ «ուռչելը» արմատի հետ
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌԿԱՆ (բ. վարկան) «ուռկան»
Ստուգաբանություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «կապել, կցել, կախել» (անմիջական նախաձեւ՝ *ur-) ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում
կարելի է առանձնացնել կան-ը որպես վերջածանց, իսկ ուռ-ը դիտել որպես հնդեւրոպական *uer- «կապել, կցել, կախել» արմատի ստորին ձայնդարձի (*ur-) արտացոլում (վարկան ձեւը իրանական ծագո՞ւմ ունի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռկանել, ուռկանարկ, ուռկանաւոր, ուռկանաւորել
Էջ 751, սյունակ 1 Էջ 751
ՈՒՌՃԱՆԱԼ «ուռճանալ»
Ստուգաբանություն (հավանաբար)
կապված է ուռ «ուռչել» արմատի հետ` -ճ աճականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուռճազարդ, ուռճալի, ուռճալիր, ուռճալրանալ
Տե՛ս նաեւ
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՌՆԱՅ (դուռնա՞յ, բուռնա՞յ) «մի թռչուն (կռունկ) (՞)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ թուրք. turna (եթե ճիշտ են դուռնայ կամ բուռնայ վերականգնումները)
ծագում է թուրք. turna ձեւից
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՍ I (-ոյ) «ուս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *omso- «ուս»
բնիկ հնդեւրոպական՝ *omso- «ուս» ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուսել, ուսանոց, ուսակ
Նոր՝
ուսադիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. amsa-
հուն. ὤμος
լատ. umerus «ուս»
հ. իռլ. ass «լեռնաշղթա»
Մատենագիտություն
H. AG 484; Աճ. ՀԱԲ 609
Տե՛ս նաեւ
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՍ II «սովորելը, ուսանելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *euk- «վարժվել, սովորել» (անմիջական նախաձեւ՝ *uk-)
բնիկ հնդեւրոպական՝ *euk-` *uk- «վարժվել, սովորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուսանիլ, ուսումն, ուսումնական, ուսուցանել, ինքնուս, նորուս, քաջուսացի
Նոր՝
ուսանող, ուսանողուհի, թերուս, ուսումնասիրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ucyati «վարժվել»
հ. սլ. učiti «սովորեցնել»
լիտվ. jùnkti «սովորել, վարժվել»
Մատենագիտություն
H. AG 484; Աճ. ՀԱԲ 610
Էջ 752, սյունակ 1 Էջ 752
ՈՒՍ(Ս)ԱՄ «մի կարմիր ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. xusama
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 610