Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 85 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 143, սյունակ 1 Էջ 143
ԳԱԳԱՅԵԼ ««գոռոզաբար կռկռալ» (աքլորի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghagh-
բնաձայնական կազմություն, որ թերեւս հասնում է մինչեւ հնդեւրոպական միասնության շրջանը` *ghagh-.
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք. գագաշել «կկթալ (հավի մասին` ձու ածելուց հետո)»
մ. վ. գ. gage(r)n «կռնչալ (սագի մասին)»
լիտվ. gagėti
ռուս. гоготать «կռնչալ»
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԱԶԻԼ «սաստիկ զայրանալ»
Ծագումն անհայտ է
Կրկնավոր կազմություն։
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԱՂ (ուշ՝ գազախ) «մոխիր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություն՝ գազաղանալ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գազաղանալ
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԳԱԶԻԼ (գազգաթիլ) «խորշել» (ԲՀ)
Անստույգ
Ծագումն անհայտ է։ Նույնը նաեւ գազաղել, գազգաղել՝ դ-ի եւ գ-ի շփոթմամբ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 499, 505) երկուսից գ-ով տարբերակներից բերում է գազգաթիլ-ը, դ-ով տարբերակներից գազգաղել-ը՝ սխալ մեկնությամբ՝ «խոշորել» (փխնկ. «խորշել»)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 505
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶԵՐԲՈՒԱԿ (գոզերբոյեկ) «մի տեսակ հնդկական խունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական գազեր (°) + բուակ (*բոյեկ) < bōyāk. հմմտ. մ. պ. bōyak
Փոխառություն իրանական աղբյուրից՝ գազեր (°) +բուակ (*բոյեկ) < bōyāk. հմմտ. մ. պ. bōyak.
Մատենագիտություն
H. AG 123; Աճ. ՀԱԲ 499
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԶՊԵՆ «մի քաղցր նյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gaz-pēn
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gaz-pēn.
Մատենագիտություն
H. AG 124; Աճ. ՀԱԲ 499
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԹ «հինավոր» (ԲՀ)
Անստույգ
Մեկնությամբ. հեն «ավազակ» բառի՞ց։ Ծագումն անհայտ է։
Էջ 144, սյունակ 1 Էջ 144
ԳԱԹԱՅ «մի տեսակ խմորեղեն, գաթա»
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱԿՆՈՒԼ «հպատակվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ueg- «թեքված, կորացած լինել» (անմիջական նախաձեւ՝ *uag-) արմատից՝ *uen- նույնիմաստ արմատի կողքին
իմաստային զարգացմամբ. հմմտ, լատ. vago «թափառել, տարածվել», հ. իռլ. fan (<*uāg-no-) «զառիվայր, շեղ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. vago «թափառել, տարածվել»
հ. իռլ. fan «զառիվայր, շեղ» (<*uāg-no-)
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀ I (-ու, ոււ` նաեւ -ի, -ից, -ոյ) «գահ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
Աղբյուր՝ ավ. gaδu
Աղբյուր՝ հ. պ. gānu
Աղբյուր՝ պ. gāh
իրանական աղբյուրից. հմմտ. ավ. gaδu, հ. պ. gānu, պրթ., մ. պ. (ննբ), պ. gāh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահագլուխ, գահակ, գահերէց, գահակալ, գահոյք, նախագահ, յառաջագահ-ք, բարձրագահ, մեծագահ
Նոր՝
գահազուրկ, գահաժառանգ, գահընկեց
Մատենագիտություն
H. AG 125; Աճ. ՀԱԲ 502; Ջահ. ՀԼՊ 520