Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված
· Էջ 85 / 118
ՅԱՂԹ
«շատ, հսկա, քաջ, հաղթություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sel-
«ոստնել; վերցնել, բռնել»
Հնդեւրոպական ծագման վարկածները հավաստի չեն, եւ Աճառյանը (ՀԱԲ 4, 633-634) համեմատում է լատ. saltus «ոստյուն» բառի հետ եւ բխեցնում հնդեւրոպական *sel- «ոստնել» արմատից, որ անհավանական է։ Քիչ հավանական է բխեցումը նաեւ *sel- «վերցնել, բռնել» արմատից, որ իմաստով կարծես ավելի մոտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաղթել,
յաղթական,
յաղթանակ,
յաղթահասակ,
յաղթահարել,
յաղթանդամ,
յաղթազօր,
յաղթկու,
յաղթուկ,
մեծայաղթ,
դժուարայաղթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
saltus «ոստյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 633-634
ՅԱՄԱՅՐ
«շատ, երկար, ուշ»
Ստուգաբանություն (թերեւս)
«Ուշ» իմաստի դեպքում թերեւս բաղարկված է յամ-ի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յամերամ
ՅԱՏԱԿ
(ատակ), -ի, -աց
«հատակ, ներքնամաս, գետին, հող, հայրենիք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pedo-
«ոտք»
բնիկ հնդեւրոպական՝ *pedo- «ոտք» արմատից, որից նաեւ հետք, ոտք-ք (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յատակել,
յատակաբուխ,
սալայատակ,
անյատակ,
հիմնայատակ,
քարայատակ,
հարթայատակ,
կարծրայատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հետք
հայ.
ոտք-ք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 386
ՅԱՓՐԱՆԱԼ
«յագենալ, ձանձրանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ap-
«բռնել, վերցնել, հասնել»
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *ap- «բռնել, վերցնել, հասնել» (*aph- > հայ. ափ «ձեռքի ափ») կամ *apero- «ափ» (այստեղից ափն՞) նախաձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յափրանք,
յափրութիւն
Տե՛ս նաեւ
ՅԵՂՄ
««մեղմ» (բ.` «գոլ, գաղջ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«հանգստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *el-mo-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- «հանգստանալ» (°) արմատի հետ՝ *el-mo-:
ՅԵՂՆՋԵԼ
«ջնջել»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Բաղադրություն՝ յեղնջումն: Թերեւս կապ ունի յեղուլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յեղնջումն
Տե՛ս նաեւ
ՅԵՏԿԱՐ
«պարտավորագիր, գրություն, նամակավճիռ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մ. պ. ayātkār
(թերեւս)
Աղբյուր՝ պ. yādgār
(թերեւս)
բաղադրված հայ. յետ բառի հետ
Մատենագիտություն
H. AG 198;
Աճ. ՀԱԲ 398
Տե՛ս նաեւ
ՅԻՐԱԼ
«թուլանալ»
(ԲՀ` «մեղկիլ»)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pe(i)-
«ցաւեցնել, վնասել, պարսաւել»
(անմիջական նախաձեւ՝ *pi-)
կապ ունի հնդեւրոպական արմատի հետ, որից հայ. հիւանդ (տե՛ս)
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։