Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 848 / 919
ՈՒՂԻՂ
(ուղեղ, ուղետ, ուղխիտ)
«ուղիղ»
Անստույգ (թերեւս)
թերեւս կապ ունի ուղեղ կամ ուղի բառերից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղղել,
ուղղաբերձ,
ուղղակի,
ուղղագիր,
ուղղագործ,
ուղղական,
ուղղահաւատ,
ուղղածել,
ուղղապետել,
ուղղոտնիլ,
թերուղիղ,
ուղղալար,
ուղղահայեաց,
անուղղակի
Տե՛ս նաեւ
ՈՒ(Ղ)Խ
(-իյ, -ից)
«հեղեղ, առատահոս ջուր»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ուրարտ. uihu-
(թերեւս)
«դուրս հոսել, հեղեղել»
(Ղափանցյան, Ջահուկյան, Հարությունյան)։ Ավելի քիչ հավանական է Աճառյանի կարծիքը հյուսիսկովկասյան փոխառություն լինելու մասին
Մատենագիտություն
ՀԱԲ 597
ՈՒՂԿ
(բբ)
«փոս»
Անստույգ (թերեւս)
ուղի-ի սխալագրությունը
ՈՒՂՈՒՂԻԼ
«ջրի երեսին տարուբերվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pleu-
«հոսել, լողալ, լողանալ, ծածանվել, ծփալ»
կրկնավոր ձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
plavate «լողում է, լողանում է»
հայ.
լուանալ
ռուս.
плавать, плыть «լողալ»
ՈՒՂՏ
(-ու, -ոյ)
«ուղտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ուրարտ. ultu
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղտապան,
ըղտապան,
յղտապան,
ուղտերամակ,
ուղտենի,
ուղտաքաղ,
ուղտափուշ,
ըղտափուշ,
ուղտիմճ,
ընձուղտ
Մատենագիտություն
Ղափանցյան, ՈՒՊ 53;
Ջահ. ՀԼՊ 431-432
ՈՒՂՓ
«լույս, արփի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-n-
«փայլել, շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *pol-ph-)
թերի կրկնավոր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղփաճեմ,
ուղփիաճեմ,
ըղփաճեմ,
ուղփեան,
ուղփագունի,
ուղփամած,
ուղփաճահ,
մետուղփեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sphalingu- «կայծ»
հայ.
փայլ-ել
հայ.
փաղփաղիլ
հայ.
փող-փողիլ
ՈՒՄԱՆԱԿ
«ըմպանակ, ջրաման»
Անստույգ (թերեւս)
աղավաղված գրություն ըմպանակ (*ումպանակ) բառի, որ ԲՀ մի ձեռագրում բերված է նաեւ «խմանակ կամ ջրաման» բացատրությամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 421, ծան. 212
ՈՒՄԵԿ
«հույս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. umīd
(թերեւս)
«հույս»
աղավաղությամբ (ըստ Նորայր Բյուզանդացու)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ումեկել,
ումեկատուր,
անումեկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։