Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 845 / 919
ՑՈՒՐՏ
(-ոյ, -ի, -ից)
«ցուրտ, պաղ. անշուք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'euero
«հյուսիս, հյուսիսային քամի»
(անմիջական նախաձեւ՝ *sk'urd-)
(*skord)
արմատից: Աճառյանը դնում է կասկածելիների շարքը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցրտաբեկ,
ցրտաբուխ,
ցրտակեզ,
ցրտահարիլ,
ցրտաշունչ,
ցրտանալ,
ցրտութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ուկր.
сивер «ցուրտ»
Մատենագիտություն
Pok. 597;
Աճ. ՀԱԲ 464
ՑՈՒՑ
(-ոյ)
«ուրախութիւն, հանդէս, ուրախութիւն երգ, պար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *skeu-
«ուշադրութիւն դարձնել, նկատել»
(անմիջական նախաձեւ՝ *sku-sk-)
gnyg բառի ձայնդարձային ձեւ արմատից. հարաբերութիւնը նոյնն է, ինչ անգլ. show-ի իմաստների միջեւ:
ՑՈՓ
«թոյլ, թեթեւամիտ, ցոփ, շաղատան»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցոփանալ,
ցոփացուցիչ,
ցոփութիւն,
ցոփոգի,
ցոփաբերան,
ցոփոնի,
ցոփիճանել,
ցոփիճնբաց
ՑՌՈՒԿ
(-ոյ, -ի, -այ)
«ռունչ, անասունի քիթ»
Ծագումն անհայտ է
ՑՏԻԼ
(ցետել, ցիտ)
«պատառոտել, բզկտել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *sk'id-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ցտումն,
դանակացիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
chidati «ճեղքում է, կտրում է»
հուն.
σχίζω «ճեղքել, բաժանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 455-456
ՑՒԱԳԵԱԼ
«՞»
Անստույգ (թերեւս)
ուղղելի է ցաւագնեալ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
ՑՐԹԵԼ
«՞»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
ՑՕՂԱՆԱԼ
«զուարթանալ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։