Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ետ» որոնման արդյունք՝ 1892 բառահոդված · Էջ 84 / 190
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՄԱԿ (-ի, -աց) «ծմակ, ստվերոտ տեղ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *tem- «մութ»
Առայժմ հնչյունաբանորեն անբացատրելի է նմանությունը հնդեւրոպական *t-ով սկսվող *tem- «մութ» արմատից ծագող բառերի հետ, որ նկատվում է նաեւ ծմրիլ բառի դեպքում. սա զուգահեռ է թմրիլ բառին, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմակային, ծմականիստ, ծմականալ, ծմակին, ծմակեցուցանել, ծմակեցուցիչ, անծմակ
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՄՐԻԼ «լքվել, վհատվել, տխրել»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *tem- «շփոթված, թմրած»
Կապ ունի՞ թմրիլ բառի հետ, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմրաբարձ, ծմրդել
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՆՃՂԱՐ «գետնաստղ (բույս)»
Ստուգաբանություն (թերեւս)
Կազմված է ծնծղայ-ից՝ -ար վերջածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնծղայ, -ար
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՆԿԻԼ (ծնգիլ) «ծյուրվել, թուլանալ, մաշվել»
Ստուգաբանություն (թերեւս)
ծունկ բառից կազմված՝ որպես «ծնկի գալ»՝ իմաստի հետագա երանգավորմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնկոտ, ծնկանալ, ծնգրտիլ
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՈԾՈՐԱԿ (ծոծրակ, ծործորակ) «ծոծրակ»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն ինչ-որ *ծոր արմատից: Կապ ունի՞ արդյոք ձո(ր)ծորակ «ձորակ, փոքր հովիտ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՈՅԼ (ուշ՝ -ի, -ից, -աց) (ծոյղ) ««ծույլ, անաշխատասեր» (բ. «տկար, թույլ»)»
Ստուգաբանություն
Կապ ունի՞ արդյոք թոյլ բառի հետ, ինչպես բմփիլ-ծմփիլ զույգի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուլանալ, ծուլամտություն, ծուլալից, ծուլանք, ծուլացուցիչ, ծուլութիւն, ծուղալ, ծուղութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՐ «ծոր, ծորվանք»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ»
Աղբյուր՝ քարթվ. *cur (թերեւս) «քամել»
թերեւս փոխառութիւն կովկասեան (քարթվէլական) աղբիւրից, կամ, թերեւս, վերջինիս հետ մասին մի երրորդ աղբիւրից։ Եթէ ճիշտ են թմրիլ-ծմրիլ, թոյլ-ծոյլ զուգահեռները (թ/ծ հերթագայութեամբ), ապա կարող է գալ հնդեւրոպական արմատից, որտեղից՝ թոր, թորել, թարախ, եւ այս դէպքում Աճառեանի կարծիքը հնարաւոր է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծորել, ծորածոյ, ծորան, ծորուն, ծորենի, ծո(ր)ծոր, անծորելի, երկնածորան, հրածորան, շարաւածոր, քարափածոր
Նոր՝
ծորակ, ծորակաւոր, մեղրածոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. cur
մեղր. cur/cir
ճան. (n)cor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 469
Տե՛ս նաեւ
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՑ -ոյ «ծոց, գիրկ, խորշ, գոգ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծոցածին, ծոցածագենի
Նոր՝
ծոցագրպան, ծոցատետր, ծովածոց
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԵԼ «մաղել, զտել, կլոր շարժումով հացահատիկի աղբը մաղի մեջտեղում հավաքել եւ հանել» (գյուղատնտեսություն)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *teuə- «մաղել, զտել»
թերեւս ծ/թ հերթագայութեամբ կապուած է հնդեւրոպական արմատի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. titau «մաղ, քամհար»
հուն. σαω «մաղել»
հուն. τω «մաղել»
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՓ (ծուպ) «ծփանք, ալեծածանություն, ներքին անհանգստություն, խուզարկություն, քննություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'eub- «ծփալ, ալեկոծվել» (անմիջական նախաձեւ՝ *g'ub-)
եթե ճիշտ է համեմատությունը ռուս. зыбь «ալեծածանություն, ծփանք» բառի հետ։ Հնարավոր է պատկերավոր-բնաձայնական կազմություն լինելը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծփել, ծփանք, ծփանի, ծփալի, ծփալից, ծփական, ծփին, ծփումն, ծփոց, անծուփ, բազմածուփ, գեղածփիլ, երկրածուփ, յարածուփ, հեղեղածուփ, ծովածփանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. зыбь «ալեծածանություն, ծփանք»
Մատենագիտություն
Սարաջեւա, ԱՍԼՍՊ 24