Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված · Էջ 84 / 200
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 332, սյունակ 1 Էջ 332
ԽԻՏ «խիտ, հոծ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-d- «խփել, հրել» (անմիջական նախաձեւ՝ *khid-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խտութիւն, խստանալ, խստաբար, խիտամայրի, խիտասաղարթ, թանձրախիտ, տերեւախիտ, բազմախիտ, ոստախիտ, թաւախիտ, անտառախիտ, խտաչափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khēda- «ճնշում, ծանր բեռ»
հ. հնդկ. khidáti «պոկում է, սեղմում է»
հայ. խիստ (*t ածականով)
հայ. խիթ
հայ. խթել
հայ. խեթ
Մատենագիտություն
Scheftelowitz, BB 32; Meillet, Dial. I.-E. 57
Էջ 332, սյունակ 1 Էջ 332
ԽԻՒ «սարյակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khēu- «ճչալ, ոռնալ» (անմիջական նախաձեւ՝ *kau-, *keu-) բնաձայնական արմատ
Քմայնացած *k'-ով ձեւից է սագ (*k'auā):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. hūwo «բու»
լիտվ. kóvás «եղջերուկ»
լիտվ. kóva «սերմնաքաղ ագռավ»
բուլղ. cavka
չեխ. cavka
լեհ. kawkaw «եղջերուկ»
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԵՄՍ (խլեմս, կլեմս) «բաժին» (բառարանային)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κλίμα «աշխարհամաս, երկրամաս, եղանակային (կլիմայական) գօտի»
Փոխառութիւն՝ հուն. κλίμα «աշխարհամաս, երկրամաս, եղանակային (կլիմայական) գօտի» (>արաբ. iqlīm)։
Էջ 333, սյունակ 1 Էջ 333
ԽԼԻԿ-Ք (խլին-ք, -ամբք, խլնիք) «խլինք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «բծերի, գորշ եւ սեւ գոյների նշանակման համար» (անմիջական նախաձեւ՝ *khēl- (+ -իկ), *khēl-no-, *khēlniio-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kalana «բիծ, կեղտ»
հուն. κελαίνος «սեւ»
հ. վ. գ. huiwa «խոնաւութիւն, տիղմ, ջրի կեղտ, ցեխ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 119
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
ԽԾՈՒԾ «զվաձք, զզած վուշի կամ կանեփի մնացուկ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *kei-d- «կտրել, անջատել» (անմիջական նախաձեւ՝ *s(s)kei-d-)
Աղբյուր՝ վրաց. xweça (քիչ հավաստի է) «քերթել, թելը մաքրել»
Աղբյուր՝ մեգր.-ճան. xoc (քիչ հավաստի է) «կեղեւը հանել»
Գոհացուցիչ ստուգաբանություն չունի: Հավաստի չեն ինչպես հնդեւրոպական, այնպես էլ կովկասյան ծագման վարկածները: Առաջին դեպքում քիչ հավաստի է կապը *s(s)kei-d- «կտրել, անջատել» արմատի հետ (*khei-dio- կամ *khei-d-s-°): Երկրորդ դեպքում՝ նշվող կովկասյան աղբյուրները (Աճառյան, Ջահուկյան) իմաստորեն եւ հնչյունապես բավարար չեն խծուծ կրկնավոր ձեւը բացատրելու համար: Բնաձայնական-պատկերավոր կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խծծել
Էջ 334, սյունակ 1 Էջ 334
Խ(Ղ)ԽԱՅԹ (-ի, -ից) «վերքի ուռուցք, բարախ, որդ, ճիճու, հպարտություն, կեղծիք, խարդախություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «խփել, կտրել» *k > *kh անցմամբ
Բաղադրյալ կազմություն (բարդ բառ)՝ խող- եւ խայթ. առաջինը կարելի է բխեցնել հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատից՝ *k > *kh անցմամբ: Հմմտ. խիղ- (խող-): խայթ-ն էլ թերեւս առնված է ավելի լայն առումով (հմմտ. խեթ, խիթ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խ(ղ)խայթիլ, խղխայթումն, բազմախ(ղ)խայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. calamitas «վնաս»
լատ. clades «վնաս, աղետ, խեղություն, խեղանդամություն, հաշմ»
ռուս. колоть «ծակել»
Տե՛ս նաեւ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՄԻ «նեխուրազգի մի բույս» (բրբ.)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kem- «սեղմել, ճզմել» (անմիջական նախաձեւ՝ *khemiiā-) խմի < *khemiiā-
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴ (խունդ) «խորդուբորդություն, անհարթություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)en(d)- «ճեղքել, ցրել» (անմիջական նախաձեւ՝ *khond) *khond > *խանդ > *խունդ
*khond > *խանդ > *խունդ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդբունդ, խնդբուծակ, խնդբաձակ
Էջ 335, սյունակ 1 Էջ 335
ԽՆԴԱԿԵԼ «նեղել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 336, սյունակ 1 Էջ 336
ԽՆՋՈՅՔ(-Ք) ((խնճոյ(-ք)), -ի, -ից) «ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khendh- «խնդալ» (անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական, բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ. xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ