Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 83 / 552
ԲՈՒՍՄԱՆԱՅ
«երեսներ»
(ԲՀ)
Անստույգ
Աղավաղված եւ անստույգ բառ, որ հանդիպում է բուսացան, բուսուցան, բուսանա, բաւսանա, բուսանանա ձեւերով, ընդ որում նույն բառարանում «երեսներ» («երեսք») բացատրությամբ կա նաեւ բնելոյ բառը
ԲՈՒՏ
I
(բութ)
«ուտելիք, կերակուր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhug-
«վայելել»
*u-ից հետո քմայնացած *g-ի (*g'-ի) *g'>տ անցման համար
հմմտ. *trəg-> արատ (արած-ել), *bhrg'uo- > բարտի եւ նույնիսկ *g'əlou- «տալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բտել,
բտկան,
բտոց,
խոտաբուտ,
խոզաբուտ,
ընդաբուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բոյժ (բուժ)
հ. հնդ.
bhoga «վայելում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487
ԲՈՒՐԳՆ
(-գան, -գունք, -գանց)
«բուրգ, աշտարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ուրարտ. burgana
(ավելի քիչ հավանական է)
-ն-ի պատճառով ավելի քիչ հավանական է աղբյուր համարել ասոր. burga-ն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրգաձեւ,
բրգանման
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 432;
H. AG 392;
Աճ. ՀԱԲ 488
ԲՈՒՐԴԱՍՏԻՂԱԼԻՆՈՍ
(բուրդամուլալինոս)
«մի տեսակ գինի»
Փոխառություն
Հունարեն բառակապակցության՝ արաբերեն տառադարձության աղավաղված ձեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
ԲՈՒՐՀԱՆ
(պուրխան)
«հիվանդության ճգնաժամ, նոպա»
Ստուգաբանություն
ԲՈՒՔ
(-ոյ)
«բուք, ձյուն փոթորիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bh(e)u-
«փչել, ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *bhu-k-)
-*k- ածանցականով
հնչյունապես մոտ են գերմ. buh (<*bhu-k), հ. վ. գերմ. Buhil «բլրակ», հ. իսլ. bāla «ուռուցք, խոյլ, ելունդ» ձեւերը, իմաստով՝ զուգահեռ *p(h)(e)u- արմատից բխող *-g ածանցականով ձեւերը (*pu-g)՝ հ. իսլ. fjūk «ձյան փոթորիկ», fuk «բուք», լատվ. pūga «քամու պոռթկում»։ (մեկնաբանության տարբերությամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբայոյզ,
բբաբեր,
բբազնաց,
բբալուկ,
բբախառն,
բբայորդոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
գերմ.
buh (<*bhu-k)
հ. վ. գերմ.
Buhil «բլրակ»
հ. իսլ.
bāla «ուռուցք, խոյլ, ելունդ»
հ. իսլ.
fjūk «ձյան փոթորիկ»
հ. իսլ.
fuk «բուք»
լատվ.
pūga «քամու պոռթկում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489-490
Տե՛ս նաեւ
ԲԶԵԼ
«բառաչել»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բզումն,
բզողական
Տե՛ս նաեւ
ԲԶԵԼ
(բզզել «բզզալ»)
«բառաչել»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բզող,
բզողական
Տե՛ս նաեւ
ԲՌՇՈՊ
«խռովահույզ, խառն, շփոթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
Շոպ-ի համար հմմտ. ա(պ)շոպ (մ. պ. āšōp) «խռովություն, շփոթություն». առայժմ չի բացատրված բռ - բաղադրիչը:
ԲՐԱԲԻՈՆ
(-ի, -աց)
(բիաբիովն, բրաբիայ)
«հաղթանակի մրցանակ, հաղթապսակ, մի ծաղիկ՝ ազատուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βραβείον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրաբիոնեայ
Մատենագիտություն
H. AG 344;
Աճ. ՀԱԲ 491
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։