Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 83 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 310, սյունակ 1 Էջ 310
ԽԱԽԱԼ «խոշորանցք մաղ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խախալել, խախալամիտ, խախալտակել
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱԾԻ «մի տեսակ ծառ» (բբ)
Ծագումն անհայտ է
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱԿ (-ի, -աց) «խակ, տհաս. անկիրթ. անառակ. անգութ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խակագործ, խակագործութիւն, խակակութ, խակութիւն, խակամիտ
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՂ I (-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից) «խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ, խաղալիկ, խաղալիք, խաղարար, խաղազուրկ, խաղատակ, խաղաց, արագախաղաց, ծանրախաղաց, բազմախաղաց, թատերախաղք, լարախաղացութիւն, խաղագնդակ, խաղաթուղթ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, թղթախաղ, նարդախաղ, խաղտուտ, խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaladati «ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ. gil «բերել, տանել»
հուն. κελλω «ափ քշել (նաւը)»
հուն. κολεα, κολια «մի պար»
հուն. κλονος «իրարանցում, արագ շարժում»
հուն. κλονεω «քշել, արագ հալածել»
լատ. celer «արագ»
Տե՛ս նաեւ
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՂԱ (մյուս ձեռագրերում՝ խալի, հալի «արաբական մի ծաղիկ») «մշկայուղ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ թրք. qalya
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 320
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱԾԵԼ ««խածել» (ԲՀ)»
Ստուգաբանություն
միւս ձեռագրերում` խաղաձել «խաղալ», այսինքն` «խածել» բացատրութիւնը «խաղածել» բացատրութեան աղաւաղումն է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 320
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՎԱԹ «մի բոյս»
Ծագումն անհայտ է
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՈՂ «խաղող (որթ եւ պտուղ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հսն. խուռ. haluli «մի պտուղ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղողադաշտ, խաղողեփեաց, խաղողաբեր, խաղողենի, խաղողիկ, շնխաղող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 426
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՏ I «կոշտ, կոպիտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kal- «կարծր, կոշտ» k/kh անցմամբ` *khal-d > խաղտ
խաղճ բառի հետ միասին ծագում է հնդեւրոպական *kal- «կարծր, կոշտ» արմատից` k/kh անցմամբ` *khal-d > խաղտ։ հմմտ. խաղճախուղճ եւ խաղտախուղտ կրկնաւորները։ Աճառյանը (ՀԱԲ 2, 323) կապում է խաղտիք ցեղի (այստեղից` Խաղտիք երկիր) անվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղտալեզու, խաղտաւուր, խախտաւուր, խաղտախուղտ
Մատենագիտություն
ՀԱԲ 323
Տե՛ս նաեւ
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՃ (խաժ) «մի բույս»
Ծագումն անհայտ է (՞)
հմմտ. ճ/ժ հերթագայութիւնը