Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 871 բառահոդված (էջ 83/88)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 767, սյունակ 1 Էջ 767
ՓՈՐՁ (-ոյ, -ի) «փորձ, քննություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *per- «փորձել» (անմիջական նախաձեւ՝ *phor-g`)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փորձանք, փորձութիւն, անփորձ, երազափորձութիւն, բազմափորձ, փորձառու, փորձնական, փորձաբար, փորձարկել, փորձանոթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πείρα
«փորձ, փորձառություն»
լատ.
periculum
«փորձ, փորձարկություն, վտանգ, փորձանք»
լատ.
experimentum
«փորձ, փորձարկություն»
հ. վ. գ.
fara
«լրտեսում, վտանգ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 520
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՐՈՆ II ««ուրար» (°)» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ὠμοφόριον
Բաղադրութիւն` լայնափորոն: Հուն. ὠμοφόριον (> հայ. եմիփորոն) բառի երկրորդ բաղադրիչը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լայնափորոն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՐՉԷ «մի կշռաչափ, քառորդ ունկի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒԼ (*բուլ) «փլվածք, ավերակ, լուսնի նվազում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *phol- «ընկնել, փլվել»
Բնիկ հնդեւրոպական` *phol- «ընկնել, փլվել» արմատից. հմմտ. հ. բ. գ. fallan «ընկնել», լատտ. fallo «խաբել», հ. իսլ. falla «ընկնել»: Աճառյանը (ՀԱԲ 4, 522) բխեցնում է կովկասյան աղբյուրից` վրաց. phxuna «փշրել, կոտրատել»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փլանիլ, փլուցանել, փլուզանել, փլատակ, վիմափուլ, բլցնել, բլբլակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. բ. գ.
fallan
«ընկնել»
լատտ.
fallo
«խաբել»
հ. իսլ.
falla
«ընկնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒԽՐ (փուխ) «փափուկ, փխրուն»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փխրել, փխրան, դյուրափուխր, փխրուն
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒՆԴ «մի տեսակ աման կամ չափ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒՇ (-ո) «փուշ, մի տեսակ երաժշտական խազ, մի տեսակ վերք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ` փշալից, փշեղեն, ժանտափուշ, սրափուշ, կառափուշ, ուղտափուշ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշալից, փշեղեն, ժանտափուշ, սրափուշ, կառափուշ, ուղտափուշ
Էջ 768, սյունակ 1 Էջ 768
ՓՈՒՉ «փչյուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *phu- «փչել»
Բնիկ հնդեւրոպական` բնաձայնական *phu- «փչել» արմատից. հմմտ. հ. հնդկ. phupphukāraka «հեւալով», պրս. pūk «փչիւն», հուն. φῦσα «փուքս, շունչ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դյուրափուչ, ոսկեփուչ, փչումն, փչողական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
phupphukāraka
«հեւալով»
պրս.
pūk
«փչյուն»
հուն.
φῦσα
«փուքս, շունչ»
Մատենագիտություն
H. AG 502; Աճ. ՀԱԲ 525-526
Էջ 769, սյունակ 1 Էջ 769
ՓՈՒՏ (-ռ) «նեխություն, փտած բան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. pūt
փոխատու լեզու՝ պրս. pūd
Իրանական փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փտել, փտիլ, փտանալ, վաղափուտ, փտախտ
Մատենագիտություն
H. AG 256; Աճ. ՀԱԲ 526-527
Էջ 770, սյունակ 1 Էջ 770
ՓՍԵՆԱՍ «արու արմաւենու եւ բզենու բեղմնափոշի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φήν
փոխատու լեզու՝ հուն. φήνος «հայց.»
Մատենագիտություն
H. AG 387; Աճ. ՀԱԲ 532