Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 83 / 574
ԲԷԿ
««բեգ» (տիտղոս)»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. beg
թյուրքական աղբյուրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք.
beg
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446
ԲԷՃ
(-ի, -աց)
(բէջ)
«թիկունք, կռնակ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. beji
(թերեւս)
«ուսոսկր»
Աղբյուր՝ չեչ.-ինգ. buk
(թերեւս)
«մեջք, թիկունք»
կովկասյան աղբյուրից՝ վրաց. beji «ուսոսկր» (Աճառյանը, ՀԱԲ 1, 446 համարում է հայերենից փոխառյալ), այլեւ, թերեւս, չեչ.-ինգ. buk «մեջք, թիկունք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446
ԲԷՇ
(բիշ, պէշ, պիշ, այլն՝ բէշկ` բէշկ մշկոյ կապակցության մեջ)
«մի դեղաբույս»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. bēš
Աղբյուր՝ պ. bēš
Աղբյուր՝ պ. bīš
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 196;
Աճ. ՀԱԲ 446-447
Տե՛ս նաեւ
ԲԺԻԺ
(-ի, -այ), (բժիժ, -ոյ)
«զանգակիկ», «բալխման, հուռութ»
Փոխառություն (թերեւս)
Կրկնավոր կազմություն՝ թերեւս փոխառված իրանական աղբյուրից (հմմտ. բժժանք=վիժայք, ինչպես բէժ-վէժ), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժժանք,
բժժագործութիւն,
բժժագործ
Տե՛ս նաեւ
ԲԺԻՇԿ
(-ի, -աց)
«բժիշկ, բուժարար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. bīzišk
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժշկել,
բժշկիչ,
բժշկութիւն,
բժշկարան,
բժշկանոց,
բժշկապետ,
բժշկական,
բժշկուհի
Մատենագիտություն
H. AG 120;
Աճ. ՀԱԲ 448
ԲԻԲ
(-ի, -աց)
«աչքի բիբ, ակնակապիճ»
Բնաձայն (հավանաբար)
Պատկերավոր-արտահայտչական, հավանաբար, մանկական կազմություն (հմմտ. բրբ. բիբ, պիպիկ, փիփի), որ իբրեւ այդպիսին կարելի է համեմատել (ըստ Պետերսոնի) հ. հնդկ. bimba «սկավառակ, գնդակ», պ. bubuk «բիբ», հուն. βέμβιξ «հոլ», լիտվ. bybis, bibus «պորտ» տիպի բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբջ(ջ)իլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bimba «սկավառակ, գնդակ»
պ.
bubuk «բիբ»
հուն.
βέμβιξ «հոլ»
լիտվ.
bybis, bibus «պորտ»
ԲԻԴԻԿՉԻ
(բբիկ, փիթիկ «կախարդական գիր»)
«գրագիր, քարտուղար»
(բրբ.)
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bitikči
«գրագիր, քարտուղար»
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bitik
«գրություն»
Աղբյուր՝ թյուրք-թաթարական bidik
«գրություն»
Փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 449
ԲԻԺ
(-ոյ)
«աչքի կեղտ, ճպուռ, բիծ, ժանգ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *biž
Աղբյուր՝ պ. bīj
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժաբեր,
բժոտ,
բժոտիլ
Մատենագիտություն
H. AG 121;
Աճ. ՀԱԲ 449
ԲԻԼ
««բաց կապոյտ» (ոչ` «մի տեսակ ձուկ»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փայլուն, սպիտակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhēl-)
Բնիկ հնդեւրոպական` *bhēl-` *bhel- «փայլուն, սպիտակ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ.
blau
անգլ.
blue
լեհ. բրբ.
białawy «կապոյտ»
հայ.
բալ «աղոտ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 47;
Ջահ. ՀԼՊ 115, 160
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։