Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 83 / 430
ԴԱՏԱՍՏԱՆ
(-ի, -աց)
«դատ, դատապարտություն, դատավճիռ, դատարան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dātastān
հմմտ. մ. պ. dātastān, պ. dādistān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատաստանական,
դատաստանագիրք,
դատաստանաւոր,
դատաստանոց
Մատենագիտություն
H. AG 136;
Աճ. ՀԱԲ 630
ԴԱՐ
I
(-ու)
«դարաշրջան, երկար ժամանակ, հատկապես հարյուր տարի»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. dārā
Աղբյուր՝ ասոր. dār
Աղբյուր՝ ակկադ. daru(m)
«տեւողություն, հավիտենություն»
Փոխառություն սեմական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարագլուխ,
դարագրութիւն,
վեցդարեան
Նոր՝
դարատոմար, դարաշրջան, դարապատում, դարասկիզբ, դարավերջ, երկդարեան, հնադար, միջնադար, ոսկեդար, ոսկեդարեան
դարատոմար, դարաշրջան, դարապատում, դարասկիզբ, դարավերջ, երկդարեան, հնադար, միջնադար, ոսկեդար, ոսկեդարեան
Մատենագիտություն
H. AG 302;
Աճ. ՀԱԲ 631;
Ջահ. ՀԼՊ 477
ԴԱՐ
II
(-ի, -ից)
«բարձրավանդակ, զառիվայր բարձրություն, հրվանդան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher-
«ցատկել, ոստնել»
(անմիջական նախաձեւ՝ *dhər-)
իմաստի յուրահատուկ զարգացմամբ, ինչպես հունարենում... Թեեւ կա դարաւանդ, որ խոսում է ամբողջ կազմության հնարավոր իրանական ծագման մասին (հմմտ. band), բայց սա կարող է լինել բարձրաւանդակ տիպի կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարահոս,
դարակ,
դարափն,
դարափոս,
դարուփոս,
դարափոյլ,
դարափլակ,
դարավէժ,
դարաճակատ,
դարաւանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θρωσμός «բարձունք, դար»
Մատենագիտություն
Ջահ. None
ԴԱՐ
III
(-ի, -ից)
«զույգ»
Ծագումն անհայտ է
դար եւ կոճատ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարակոճատ
ԴԱՐ
IV
«փառք»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարակից
ԴԱՐԱԲ
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է
ԴԱՐԱԿԵԼ
(դարանակել)
«ճանաչել, հասկանալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dar
«պահել, մտքում պահել, հասկանալ»
Դար- արմատը ծագում է իրանական աղբյուրից
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
dar «պահել, մտքում պահել, հասկանալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 632
ԴԱՐԲԻՆ
(-ի, -աց)
«արհեստավոր, դարբին, երկաթագործ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhabh-
«հարմարեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *dhabhro-)
Բնիկ հնդեւրոպական՝ *dhabhro-` *dhabh- «հարմարեցնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարբնել,
դարբնութիւն,
դարբնոց,
դարբնաքար,
դարբնիչ
Նոր՝
դարբնոցապետ
դարբնոցապետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
faber «արհեստավոր»
հ. սլ.
dobro «լավ, քաջ»
Մատենագիտություն
H. AG 438;
Աճ. ՀԱԲ 636
ԴԱՐԿԵԼ
I
««շաղակրատել, ճամարտակել» (ԲՀ՝ «շաղակրատել» կամ «(ճ)ամարտակոս»)»
Ծագումն անհայտ է
ԴԱՐԿԵԼ
II
««ժամանակել» (՞) (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություն՝ դարկելի («ժամանակելի»). արդյո՞ք բարկել (< արաբ. tark) «թողնել, դադարեցնել» բայի սխալագրությունը եւ մոտավոր մեկնությունը չէ՞:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։